Nine Architects | Architecture and Interior Design

@ninearchitectsteam

🤝🏻We are working from 2019 ▫️Architecture, interior design and full construction Contact us: +374 93 97 87 77
Followers
1,247
Following
811
Account Insight
Score
26.38%
Index
Health Rate
%
Users Ratio
2:1
Weeks posts
📍 Պուշկին 1 հասցեում գտնվող «ՊետԱՊ»-ի շենքը, որը նախագծվել է Գևորգ Քոչարի, Կարո Հալաբյանի և Միքայել Մազմանյանի կողմից, հայկական մոդեռնիստական ճարտարապետության կարևոր նմուշներից է։ Այս պատմական շենքում իրականացրել ենք 80 քմ մակերեսով բնակարանի ինտերիերի նախագիծ՝ հիմնված բնական նյութերի և ֆունկցիոնալ լուծումների վրա։ Պատվիրատուի հիմնական նախասիրություններն էին փայտը, քարը և ձեռագործ դետալները, որոնք դարձան ինտերիերի գաղափարական հիմքը։ Բնակարանի հատակագծում նախատեսվել է առանձնացված ննջասենյակ՝ սեփական սանհանգույցով։ Խոհանոցն ու հյուրասենյակը միավորված են մեկ ընդհանուր տարածքում՝ դեպի Պուշկինի փողոց բացվող պատուհաններով, իսկ ննջասենյակը տեղակայված է բակի հանգիստ հատվածում։ Դիզայներներ՝ @gareginaghuzumtsyan @maya.movsesyan @khlianna © All rights reserved: Nine Architects @ninearchitectsteam Photo by @surenmanvelyan #interiordesign #architecture #Yerevan #Modernism #InteriorDesign
46 1
6 days ago
«Urartian Symphony»—բնակարան, որտեղ պատմությունը վերածվում է ժամանակակից կյանքի մասի ✨ Պատվիրատուի ցանկությունն էր ինտերիերում ընդգծել ուրարտական մոտիվները՝ ստեղծելով յուրահատուկ և հիշվող միջավայր։ 45 քմ տարածքում մեր նպատակն էր հասնել առավելագույն հարմարավետության՝ խելացի հատակագծման և մտածված լուծումների շնորհիվ։ Յուրաքանչյուր դետալ նախագծված է այնպես, որ համադրվեն ֆունկցիոնալությունն ու գեղագիտությունը՝ ձևավորելով ներդաշնակ ամբողջություն։ Դիզայներներ՝ @khlianna @maya.movsesyan @gareginaghuzumtsyan © All rights reserved: Nine Architects @ninearchitectsteam #interiordesign #yerevan #urartian #designarmenia #smallapartment
62 4
26 days ago
🏡 Լավ ինտերիերը սկսվում է ճիշտ պլանավորումից Վերանորոգման ամենաթանկ սխալները արվում են դեռ մինչև առաջին քարը դնելը։ Ես՝ Nine Architects-ի հիմնադիր, օգնում եմ ստեղծել մտածված ու ֆունկցիոնալ տարածքներ, որտեղ ամեն սմ աշխատում է քո համար։ 📐 1:1 consultation-ի ընթացքում՝ — վերլուծում եմ քո պլանը — առաջարկում կոնկրետ լուծումներ — ցույց եմ տալիս լավագույն դասավորությունները — օգնում եմ խուսափել ավելորդ ծախսերից ⏱ 45–60 րոպե 📩 Գրիր «PLAN»՝ մանրամասների համար 📍 Սահմանափակ տեղեր #architecture #interiordesign #yerevan #luxuryliving #armenia
80 1
1 month ago
Residential House in Dilijan Architect-@gareginaghuzumtsyan Animation /Architect/-@harrooth © Բոլոր իրավունքները պատկանում են Nine Architects @ninearchitectsteam
34 1
2 months ago
Ծաղկաձորը հայտնի է որպես կուրորտային քաղաք՝ խիտ կառուցապատմամբ, բազմազան հյուրանոցներով ու հյուրատներով։ Այստեղ զարգացած են ձմեռային սպորտաձևերը, իսկ բնությունը հիացնում է իր յուրահատուկ տեսարաններով։ Մեր առաջարկած հյուրատունը գտնվում է քաղաքի կենտրոնից ոչ շատ հեռու բարդ ռելիեֆի վրա։ Շրջապատված լինելով բազմատեսակ հյուրանոցներով՝ նախագծում փորձել ենք առանձնանալ ճարտարապետական լուծումներով և բովանդակությամբ։ Համալիրը կազմված է մի քանի փոքր, հարմարավետ առանձնատներից, ինչպես նաև ադմինիստրատիվ և ռեստորանային բլոկից, որտեղից բացվում է շքեղ համայնապատկեր։ Նախատեսված է նաև յոգայի կենտրոն։ FLOW («Հոսք») — այսպես ենք անվանել հյուրանոցը, քանի որ այն արտահայտում է տեղանքի բնույթը։ Այս մոտեցումը շեշտում է, որ ճարտարապետությունը ներդաշնակ է բնության հետ։ Ճարտարապետներ՝ Հասմիկ Հովսեփյան @__has._ Գարեգին Աղուզումցյան Վիզուալիզացիա Հասմիկ Հովսեփյան #Tsaghkadzor #Architecture #HotelDesign #ArmenianArchitecture #ResortDesign © Բոլոր իրավունքները պատկանում են Nine Architects @ninearchitectsteam https://9architects.am
68 1
3 months ago
Դիլիջանը առանձնանում է իր ինքնատիպ ճարտարապետական միջավայրով և բնության հետ ձևավորված նրբազգաց փոխհարաբերությամբ։ Ներկայացված առանձնատունը նախագծվել է դիլիջանյան ճարտարապետական միջավայրի համատեքստում՝ որպես հիմնական ոգեշնչում ընդունելով տեղանքի լանդշաֆտային և միջավայրային առանձնահատկությունները։ Բնական նյութերի և ավանդական զարդապատկերների կիրառումը շենքը ներդաշնակորեն միավորում է միջավայրի հետ, դարձնելով այն բնության շարունակությունը։ Ճարտարապետական հորինվածքը արտահայտում է Frank Lloyd Wright-ի @_frank_lloyd_wright_ օրգանական ճարտարապետության գաղափարախոսությունը, որի համաձայն․ “A building should not be on the hill, but be of the hill.” Այս մոտեցումը շեշտում է, որ ճարտարապետությունը պետք է ծնվի միջավայրից՝ դառնալով դրա անբաժանելի մասը։ Ճարտարապետ՝ Գարեգին Աղուզումցյան Նախագծում, վիզուալիզացիա՝ @harrooth #architecture #organicarchitecture #FrankLloydWright #Dilijan #landscape © Բոլոր իրավունքները պատկանում են @ninearchitectsteam Nine Architects-ին։ https://9architects.am
68 0
3 months ago
Արամ Խաչատրյան համերգասրահի տոմսարկղը՝ նոր կերպարով. Nine Architects ճարտարապետական արվեստանոցը ներկայացնում է համերգասրահի տոմսարկղի նոր տաղավարի հայեցակարգը, որը առաջարկվում է կառուցել ներկայիս տաղավարի տեղում։ Կառույցի երեք կողմերը պատված կլինեն հայելիներով՝ ընդգծելով համերգասրահի արտացոլանքը և ստեղծելով ներդաշնակ կապ շրջակա միջավայրի հետ, իսկ չորրորդ կողմը կկատարվի նույն քարով, որով երեսպատված է համերգասրահը՝ ապահովելով նյութական և գաղափարական շարունակականություն։ Ճարտարապետություն, որը միաժամանակ արտացոլում է և միաձուլվում 🎭🏛️ Ճարտարապետ՝ Գարեգին Աղուզումցյան @gareginaghuzumtsyan Վիզուալիզացիա՝ Մանե Գրիգորյան @m_grigoryaan https://9architects.am © Բոլոր իրավունքները պատկանում են Nine Architects-ին։ #NineArchitects #Architecture #Yerevan #KhachaturianHall #ModernDesign
69 0
4 months ago
9architects ստուդիան փնտրում է փորձառու ինտերիեր դիզայներ՝ թիմին միանալու համար։ Պահանջներ․ ▫️ Առնվազն 3 տարվա փորձ ինտերիեր դիզայնի ոլորտում ▫️ Ստեղծագործական մտածողություն և բարձր ճաշակ ▫️ Ինտերիեր նախագծերի մշակում (բնակելի և կոմերցիոն տարածքներ) ▫️ AutoCAD, 3ds Max / SketchUp կամ համանման ծրագրերի իմացություն ▫️ Ժամկետների պահպանման և թիմում աշխատելու կարողություն Պարտականություններ․ ▫️ Ինտերիեր նախագծերի գաղափարական և տեխնիկական մշակում ▫️ 3D վիզուալիզացիաների պատրաստում ▫️ Նյութերի, գույների և կահույքի ընտրություն ▫️ Նախագծերի իրականացումից մինչև ավարտ ուղեկցում 📩 Ուղարկեք Ձեր CV-ն և պորտֆոլիոն։ [email protected] ✨ Եթե սիրում եք մաքուր գծեր, լավ լույս և այն պահը, երբ նախագիծը «կենդանանում է»՝ մենք արդեն ընդհանուր լեզու ունենք 😉 #9architects #ինտերիերդիզայն #ինտերիերդիզայներ #architecturestudio #designjobs interiordesign creativejobs architecturearmenia ⸻ 🇬🇧 English version 🔎 9architects studio is looking for an experienced Interior Designer to join our team. Requirements: ▫️ At least 3 years of experience in interior design ▫️ Strong aesthetic sense and creative thinking ▫️ Experience in designing residential and commercial interiors ▫️ Proficiency in AutoCAD, 3ds Max / SketchUp or similar software ▫️ Ability to meet deadlines and work as part of a team Responsibilities: ▫️ Concept development and technical design of interior projects ▫️ Creation of 3D visualizations ▫️ Selection of materials, colors, and furniture ▫️ Project support from concept to completion 📩 Please send your CV and portfolio. [email protected] ✨ If you love clean lines, good lighting, and that moment when a design finally comes to life — we might already be a perfect match 😉 9architects interiordesign interiordesigner architecturestudio designjobs creativejobs architecturearmenia
28 1
4 months ago
@renshin_investments -ի հրավերով Հայաստան էր ժամանել լուսային դիզայնի ոլորտում միջազգային ճանաչում ունեցող Expolight ընկերության թիմը՝ հիմնադիր Mykola Kabluka-ի գլխավորությամբ: Expolight-ը հայտնի է իր բացառիկ լուծումներով ճարտարապետական, ինտերիեր/էքստերիեր և քաղաքային լուսավորության ոլորտներում: Դեկտեմբերի 12-ին @ninearchitectsteam թիմը մասնակցեց մաստեր-կլաս ձևաչափով կազմակերպված միջոցառմանը: Մեր թիմի անունից շնորհակալություն ենք հայտնում կազմակերպիչներին: #Expolight #LightingDesign #Architecture #UrbanLighting #MasterClass #NineArchitects #RenshinInvestments #Yerevan #Armenia #ուրբաթ
49 0
5 months ago
✨ «Nine Architects»-ի նախաձեռնությամբ այսօր ՃՇՀԱՀ-ի տարբեր կուրսերի ուսանողները ներկայացրեցին իրենց նախագծերը։ Արդեն երկու ամիս է, ինչ նրանք պրակտիկա են անցնում մեր ստուդիայում՝ աշխատելով իրական հողատարածքի վրա։ Այս ընթացքում ուսանողները մշակել են սեփական գաղափարներն ու այսօր հնարավորություն ունեցան ներկայացնելու դրանք՝ ցույց տալով իրենց գիտելիքներն ու ստեղծագործական մոտեցումները։ Այս նախագիծը մենք տեսնում ենք որպես շարունակական գործընթաց․ նպատակ ունենք շարունակել նման ձևաչափով հարթակ ստեղծել երիտասարդ ճարտարապետների համար՝ զարգացնելու փորձը, համագործակցությունը և նոր գաղափարների իրականացումը։ 💡 🙏 Շնորհակալություն մեր հարգելի հյուրերին՝ Արմեն Շատվորյան-@shatvoryanschool , Վարդգես Գրիգորյան-@the_vardges , ովքեր մասնակցեցին գործընթացին, կիսվեցին իրենց փորձով և խրախուսեցին ուսանողներին նոր ձեռքբերումների ճանապարհին։ #NineArchitects #ՃՇՀԱՀ #ArchitectureStudents #Practice #Design #FutureArchitects
116 2
6 months ago
Արդեն երեք տարի է, ինչ ՆՊԱՏԱԿ ճարտարապետական փառատոնը ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում, ինչը կարևոր նշանակություն ունի ինչպես ճարտարապետական, այնպես էլ լայն հասարակական համայնքի համար։ Մենք՝ որպես այս փառատոնի աջակից, ողջունում և բարձր ենք գնահատում կատարված մեծ աշխատանքը։ Սեպտեմբերի 9–14-ը հագեցած և բովանդակային օրեր էին․ 10 տարբեր երկրներից ժամանած ճարտարապետական արվեստանոցների հիմնադիրներն ու ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց աշխատանքները, կիսվեցին փորձով, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում այս բացառիկ հնարավորության համար։ Շատ կարևորում ենք նման փորձի փոխանակումը։ Բարի երթ ենք մաղթում փառատոնի կազմակերպիչներին և մասնակիցներին։ @npatakplatform Գլխավոր գործընկեր: @profal_llc Գլխավոր աջակիցներ: @termoros_armenia , MAYRI Հովանավորներ: @storaket_architectural_studio @tarberak_studio @stohaarchitects Գործընկերներ: @snkh_studio , @archangel_studio @archcoop_architects Աջակիցներ: @ninearchitectsteam @polyline_arch_studio @urbanlab.am @darvestanots @epigraph.artshop @projectevn հատուկ շնորհակալություն՝ @woods.center @l.f.a_am @lovers_park_yerevan @invinoevn @varpet.yerevan
44 1
8 months ago
ՀԱՅ/ 🇦🇲 Ուզում եմ կիսվել ուրախալի նորությամբ․ մեր աշխատանքը ճանաչում է ստացել SHARE Architecture Awards @share_architecture_awards միջազգային մրցույթում և 250 մասնակիցներից անցել է լավագույն 117-ի մեջ։ Այս տարի եզրափակիչ փուլը լինելու է Ավստրիայի Դորնբիրն քաղաքում, որտեղ մենք պետք է ներկայացնենք մեր նախագիծը: Հայաստանը hպարտությամբ ներկայացված է միջազգային հարթակում՝ 5 ուշագրավ նախագծերով, որոնք ներառվել են հեղինակավոր SHARE Architecture Awards 2025-ի կարճ ցուցակում: ENG/ 🇺🇸 I’m excited to share some great news: our work has been recognized at the SHARE Architecture Awards international competition, making it into the top 117 out of 250 participants. This year, the final stage will take place in Dornbirn, Austria, where we’ll be presenting our project. Armenia proudly takes its place on the international stage with 5 remarkable projects shortlisted for the prestigious SHARE Architecture Awards 2025. DOLMEN HOUSE NINE ARCHITECTS The finalists from Armenia are: • Dolmen House – Single House (Individual Use) (CB) – 9ARCHITECTS LLC @ninearchitectsteam • Aratta Garden – Office. Civic and Community. Commercial and Production (FP) –Palyan Architects @palyan.architects • Azatutyun Multifunctional Complex – Residential. Hotels (FP) – Storaket Architectural Studio @storaket_architectural_studio • House with Birds – Housing (CB) – Davit Stepanyan Դավիթ Ստեփանյան • “Oasis” Children’s Development Center – Education – AGL @archangel_studio Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին Congratulations to all participants /p/DNft7jPRWgW/?igsh=aHJxN3hoZjAwdHJk
43 0
8 months ago