ԺԱԻ-ը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու մշակութային մարդաբան Հրայր Խաչատրյանի բանախոսությունների շարքի առաջին բանախոսությանը․ «Արականությունը որպես գենդերային շարժում արդի հասարակության տիրույթում»։
Բանախոսությունը միտված է ներկայացնել հայ արականության արդի միտումները։ Բանախոսության ընթացքում քննարկվելու է այն գենդերային պրակտիկաները, որոնք հատկանշական են հայ հասարակության արական սեռին։ Այս ամենը նաև դիտարկվելու է ֆեմինիզմի և կինոյի համատեքստում։
***
Բանախոսությունների շարքը միտված է ներկայացնել խնդրահարույց թեմաներ, որոնք ունեն քննարկման, վերլուծման կարիք հումանիտար գիտությունների համատեքստում։
2. Անգետ ուսուցիչը
Մայիսի 29-ին, 19։00-ին, ԺԱԻ
Բանախոսության ընթացքում քննարկվելու է ֆրանսիայի փիլիսոփա Ժաք Ռանսիերի մանկավարժական տեսությունը։ Փորձ է կատարվելու դիտարկել նրա տեսությունը ժամանակակից հայ մանկավարժական մտքի համատեքստում։
3. Երևանը որպես գեղարվեստական տեքստ
Հունիսի 12-ին, 19։00-ին, ԺԱԻ
Բանախոսության մեջ դիտարկելու ենք Երևանը որպես գեղարվեստական տեքստ. քաղաքի սոցիալական հիշողությունը և Երևանի փոխակերպումները խորհրդային և հետխորհրդային շրջաններում։ Քննարման աղբյուրներն են Մկրտիչ Արմենի «Երևան» և Լուսինե Հովհաննիսյանի «Երևա Երևա Երևան» տեքստերը։
4. Պատմության տեսությունը ըստ Մարկ Բլոկի
Հունիսի 26-ին, 19։00-ին, ԺԱԻ
Բանախոսությունը միտված է «Աննալների դպրոցի» տեսությունների հիման վրա քննարկել, թե ինչպես են դպրոցի գիտնականները պատմության տիրույթը լայնացրել և այն դիտարկել քաղաքական շերտից այն կողմ՝ վերանայելով պատմական անցյալը:
***
Հրայր Խաչատրյանը մշակութային մարդաբան, ուսուցիչ և հասարակագետ է։ Գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ մշակութաբանության ամբիոնը մագիստրոսի կոչումով և պաշտպանել է «Արականության դրսևորումները Մարլոն Բրանդոյի ֆիլմերում» և «Արականության դրսևորումները հայկական կինոյում» թեմաները։
Հրայր Խաչատրյանը դասավանդում է «Էվրիստա» և «Եվրոպական» դպրոցներում՝ դասավանդելով հասարակագիտություն, հայոց և համաշխարհային պատմություն։ Նա նաև դասավանդում է «Կինոդպրոցում» կինոյի պատմություն առարկան, և աշխատում է «Էպիգրաֆ» գրախանութում որպես գրքերի առաջխաղացման ծրագրերի պատախանատու։
Հրայր Խաչատրյանը մի շարք մշակութաբանական, գրականագիտական հոդվածների և բանաստեղծությունների հեղինակ է: Բուն TV-ում վարել է «Սերունդ ԵՎՕՖ» հաղորդումը։
📅 Մայիսի 15 | 19:00
📍 Ժամանակակից Արվեստի Ինստիտուտ, Երևան, Ավետ Ավետիսյան 47
«Մանկությունը՝ նշանառության տակ» ցուցահանդեսը լուսանկարիչ Անի Գևորգյանի և լրագրող Շուշան Փափազյանի համատեղ նախագիծն է, որը վավերագրում է 2016-2023 թվականներին արցախյան հակամարտության տարբեր փուլերը՝ սկսած ապրիլյան քառօրյա պատերազմից մինչև 2023-ի սեպտեմբերի բռնի տեղահանությունը, որոնց հետևանքով տուժել են բազմաթիվ խաղաղ բնակիչներն, այդ թվում՝ երեխաներ։ Նախագիծում ներկայացված է 5 երեխայի պատմություն, որոնց կյանքն ընդհատվել է տան կամ դպրոցի բակում՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։
Այս պատմությունները հիշեցնում են, որ վիճակագրության հետևում չապրած մանկությունն է, ընդհատված երազանքներն և խեղված ապագան։
Նախագծում փորձ է արվում հեռանալ կորստի տեսարանից։ Դրա փոխարեն կներկայացվի ներկայության լուռ նշաններ՝ երեխայի տետր, սեղանին թողնված խաղալիք, այն ձևը, թե ինչպես է ապրում ընտանիքը՝ երեխայի կորստից հետո։ Երեխայի կյանքը չի կարող սահմանափակվել նրա մահվան պահով։ Այն պատկանում է շատ ավելի մեծ անձնական պատմության։
📅 May 15 | 19:00
📍 Institute of Contemporary Art, Yerevan, 47 Avet Avetisyan
“Childhood Under Fire” is a joint project by photographer Ani Gevorgyan and journalist Shushan Papazyan, documenting the various stages of the Artsakh conflict between 2016 and 2023 - from the April Four-Day War to the forced displacement of September 2023 - which affected countless civilians, including children. The project presents the stories of 5 children whose lives were cut short in their home or school yard as a result of Azerbaijani aggression.
These stories remind us that behind the statistics lies an unlived childhood, interrupted dreams, and shattered futures.
The project attempts to move away from scenes of loss. Instead, it presents quiet signs of presence - a child’s notebook, a toy left on a table, the way a family continues to live after the loss of a child. A child’s life cannot be defined by the moment of their death. It belongs to a much greater personal story.
«Արվեստ և լսարան. կամրջելով անջրպետը» ծրագրի շրջանակում սիրով հրավիրում ենք լրագրող, արվեստագիտության թեկնածու Արամ Աբրահամյանի՝ «Մշակույթի լուսաբանման այսօրվա մարտահրավերները» բանախոսությանը:
Բանախոսության մասին
Ինչ է մշակույթը՝ դրա տարատեսակները:
Ազգային մշակույթի առանձնահատկությունները: Ազգայինն ու միջազգայինը:
Լրագրությունը որպես «թարգմանություն»՝ դարձյալ լայն իմաստով:
«Պարականոն»՝ հաղորդման անուն եւ մոտեցման ձեւ: Հայտնի եւ անհայտ փաստեր:
Մշակութային երեւույթների համատեքստը:
Էլիտա՞ր, թե՞ հանրամատչելի:
Բանախոսի մասին Արամ Աբրահամյանը ծնվել է 1960 թվականին: Ավարտել է Երեւանի պետական կոնսերվատորիայի երաժշտագիտական բաժինը, արվեստագիտության թեկանածու է: Ավարտել է նաեւ Երեւանի պետական մանկավարժական համալսարանի մագիստրատուրայի «Հասարակագիտության» բաժինը: Աշխատել է ՀՀ ԳԱԱ արվեստագիտության ինստիտուտում, ՀՀ նախագահի աշխատակազմում, «Ա1+» հեռուստաալիքում, Հանրային հեռուստատեսությունում, «Շանթ» հեռուստաընկերությունում, Factor.TV-ում: 1994 թվականից առայսօր «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիրն է: Դասավանդել է ԵՊՀ-ում, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, Երեւանի պետական մանկավարժական համալսարանում: Այժմ դասավանդում է Ռուս-հայկական համալսարանում: Հեղինակ է չորս գրքերի՝ «Գերմանական կվինտետ. Ազատ գրառումներ Բեթհովենի, Շուբերտի, Շումանի, Բրամսի և Բրուկների մասին», «Հանճարը՝ առասպելից դուրս. Ազատ գրառումներ Մոցարտի մասին», «Երկնքով և առանց երկնքի. Ազատ գրառումներ ազատության և հավատքի մասին», «Առաջնային պայծառակերպության ճանապարհով»։
-—————
«Արվեստ և լսարան. կամրջելով անջրպետը» ԱՐԷ հիմնադրամի և Ժամանակակից արվեստի ինստիտուտի համատեղ ծրագիրն է, որն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության դրամաշնորհով:
Վայր՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտ
Հասցե՝ Ավետ Ավետիսյան 47
Օր՝ ապրիլի 25
Ժամ ՝ 17:00 -19:00
Մուտքն ազատ է, առանց նախօրոք գրանցման
«Արվեստ և լսարան. կամրջելով անջրպետը» ծրագրի շրջանակում սիրով հրավիրում ենք արվեստի պատմաբան և համադրող Վիգեն Գալստյանի՝ «Մշակույթ և արվեստի քննադատություն» բանախոսությանը:
Բանախոսի մասին
Վիգեն Գալստյանը արվեստի պատմաբան է, համադրող և դասախոս, որը մասնագիտացած է ժամանակակից դարաշրջանի լուսանկարչության, կինոյի և հայկական արվեստի բնագավառներում։ Վիգենը մագիստրոսի կոչում է ստացել արվեստի կուրատորության և ավարտել է իր թեկնածուական ատենախոսությունը XIX դարի հայ պատմագրական լուսանկարչության վերաբերյալ Սիդնեյի համալսարանում: Նա համադրել է ավելի քան քսան ցուցահանդեսներ և հեղինակել է բազմաթիվ էսսեներ՝ նվիրված հայ արվեստի, լուսանկարչության և դիզայնի պատմությանը: Վիգենը նաև EVN Report-ի «ԵՎ այլն» բաժնի խմբագիրն է:
————
«Արվեստ և լսարան. կամրջելով անջրպետը» ԱՐԷ հիմնադրամի և Ժամանակակից արվեստի ինստիտուտի համատեղ ծրագիրն է, որն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության դրամաշնորհով:
Վայր՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտ
Հասցե՝ Ավետ Ավետիսյան 47
Օր՝ ապրիլի 18
Ժամ ՝ 17:00 -19:00
Մուտքն ազատ է, առանց նախօրոք գրանցման
Ժամանակակից արվեստի ինստիտուտում ապրիլի 3-ին տեղի ունեցավ «Վայրեր և վիճակներ» («États des Lieux») ցուցահանդեսի բացումը՝ Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակում։
Ցուցահանդեսը ներկայացնում էր École nationale supérieure de la photographie-ի (Լուսանկարչության ազգային դպրոց) ութ շրջանավարտների աշխատանքները, որոնք 2025 թվականին արժանացել էին ժյուրիի բարձր գնահատականին («félicitations»)։ Նրանց նախագծերը ուսումնասիրում են տարածքը, միջավայրը և այն տեսանելի ու անտեսանելի պայմանները, որոնք ձևավորում են դրանք։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 3-ը:
____
ENG
The opening of the exhibition “Places and States” (“États des Lieux”) exhibition took place on April 3 at the Institute of Contemporary Art, as part of the Francophonie Month.
The exhibition presented the work of eight graduates of the École nationale supérieure de la photographie (National School of Photography), who received high marks (“félicitations”) from the jury in 2025. Their projects explore space, environment, and the visible and invisible conditions that shape them.
The exhibition will be open until May 3.
Մարտի 28-ին Ժամանակակից արվեստի ինստիտուտում կայացավ «Մշակույթ և խոսքի ազատություն» բանախոսությունը՝ «Արվեստ և լսարան. կամրջելով անջրպետը» ծրագրի շրջանակում։
Բանախոս Մարինե Կարոյանը անդրադարձավ արվեստագետի դերին ժամանակակից հասարակությունում՝ որպես ոչ միայն ստեղծագործողի, այլ նաև սոցիալական և քաղաքական գործընթացների ակտիվ մասնակցի։ Քննարկման առանցքում էին արտահայտման ազատության կարևորությունը, պետության և արվեստագետի հարաբերությունը, արվեստի՝ որպես քննադատական խոսքի հարթակի դերն ու դրա ազդեցությունը երկխոսության ձևավորման վրա։ «Արվեստ և լսարան. կամրջելով անջրպետը» ԱՐԷ հիմնադրամի և Ժամանակակից արվեստի ինստիտուտի համատեղ ծրագիրն է, որն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության դրամաշնորհով:
Ապրիլի 10-ին ՀԳՊԱ Բոյաջյան ցուցասրահում բացվեց «Ինչպես գոյատևել որպես սկսնակ արվեստագետ 3» ծրագրի ուսանողների երկրորդ ավարտական ցուցահանդեսը՝ «Հոսք ու հյուսվածք. նյութին ընդառաջ»:
Համադրողը Նարե Սահակյանն է, իսկ արվեստագետներն են Հրանտ Խեքոյանը, Մարիամ Շահինյանը, Հասմիկ Սահակյանը, Մարիամ Հակոբյանը, Մարե Մարգարյանը:
Այս ցուցահանդեսը ԺԱԻ ինտենսիվ դասընթացի ավարտական ծրագրի մասն է և ուղղված է երիտասարդ արվեստագետների կարողություններն ամրապնդելուն։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 10-ը:
Ծրագիրն իրականացվում է Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող ArtNexus ծրագրի օժանդակությամբ։
ArtNexus-ը Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող միջազգային ծրագիր է՝ ուղղված ստեղծագործական ազատության, մշակութային ոլորտի զարգացման եւ ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը։
Հանդիպում Արի Դավիդի հետ. «Մաշիր ինձ» փերֆորմանս և զրույց արվեստագետի հետ
Ժամանակակից արվեստի ինստիտուտը սիրով հրավիրում է ձեզ մուլտիդիսցիպլինար արվեստագետ Արի Դավիդի հետ հանդիպման: Միջոցառումը կսկսվի «Մաշիր ինձ» փերֆորմանսով, որին կհաջորդի «Հյուծվածը» նախագծի ներկայացումը, որը Արին մշակում է NEST Art Residency-ում:
«Մաշիր ինձ» փերֆորմանսը հետևում է հյուծվածության հաճախ անտեսանելի կողմերին. թե ինչպես է այն ներթափանցում, հաստատվում մեր մարմիններում և ձևավորում մեր ապրելակերպը: 40 րոպեի ընթացքում փերֆորմանսը շարժվում է գծային արտադրողականությունից այն կողմ՝ բացահայտելով մի տարածք, որտեղ ձայները, ժեստերը և վկայությունները կարող են հավաքվել և մնալ հյուծվածության ապրված քաղաքականության հետ միասին: Փերֆորմանսը զարգանում է արվեստի և մշակույթի գործիչների հետ հյուծվածության մասին զրույցներից, անձնական մտորումներից, միահյուսված հոդվածներից, գրքերից և այլ աղբյուրներից վերցված հատվածներով:
Հանդիպման ընթացքում Արին կներկայացնի «Հյուծվածը» հետազոտական նախագիծը, որը մշակվել է «Մաշիր ինձ» փերֆորմանսին զուգահեռ: «Հյուծվածը» բաղկացած է մշակույթի և արվեստի գործիչների հետ աուդիո զրույցների շարքից, որոնք ուսումնասիրում են, թե ինչպես է կապիտալիզմը ձևավորում մարմնական փորձառությունները: Այս փոխանակումների հիման վրա նախագիծը հետաքրքրված է նրանով, թե ինչպես են հյուծվածության պատմությունները ի հայտ գալիս տարբեր տեղական համատեքստերում: Երևանում գտնվելու ընթացքում Արին մի շարք զրույցներ է ունեցել տեղի մշակույթի և արվեստի գործիչների հետ՝ կենտրոնանալով հյուծվածության ապրված փորձառությունների վրա:
Արի Դավիդը ծնվել է Ռումինիայում, այժմ բնակվում է Ռոտերդամում: Իր աշխատանքում Արին ուսումնասիրում է, թե ինչպես է սոցիալականը ներծծվում մարմնի մեջ՝ կենտրոնանալով կոլեկտիվության և այլախոհության թեմաների վրա: Իր միջառարկայական աշխատանքը ներառում է գրավոր աշխատանք, տեսանյութ, ձայն, տեքստիլ և ներկայացում՝ շեշտը դնելով ժեստերի և առօրյա կյանքի խորեոգրաֆի վրա արտացոլելու համար, թե ինչպես են մարմինները ձևավորվում արևմտյան հասարակությունում:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայքը:
Այս աշխատանքը ստեղծվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Այստեղ արտահայտված տեսակետները ոչ մի կերպ չեն կարող արտացոլել Եվրոպական Միության պաշտոնական կարծիքը:
«Լրագրություն և դասական երաժշտություն»
Բանախոսությունն ուղղված է լրագրողներին, որոնք ցանկանում են հարիր ձևով գրավոր և բանավոր հաղորդումներ ստեղծել դասական երաժշտության վերաբերյալ։ Ելնելով պատմական համատեքստից՝ այն վեր է հանելու արդի իրականության մեջ արմատացած խնդիրներ, բացահայտելու է մասնագիտական որոշ նրբություններ, որոնց հետ ցանկալի է հաշվի նստել երաժշտական միջոցառումները լուսաբանելիս։ Հիմնվելով ոչ երաժիշներին դասավանդելու իր փորձի վրա՝ բանախոսն անդրադառնալու է հաճախակի հանդիպող սխալների կամ թյուրըմբռնումների՝ ուրվագծելով դրանց հաղթահարման ճանապարհները։ Խոսք կլինի նաև մասնագետ-երաժիշներից հարցազրույց վերցնելու հետ կապված մի շարք նրբությունների մասին։
Բանախոսի մասին
Արթուր Ավանեսով
Ծնվել է 1980 թ-ին Մոսկվայում: 1997-2002 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և դաշնամուրային բաժիններում՝ Ստեփան Ռոստոմյանի և պրոֆ. Ելենա Աբաջյանի ղեկավարությամբ: Գերազանցության երկու դիպլոմով ավարտելով կոնսերվատորիան՝ ընդունվել է ասպիրանտուրա՝ կոմպոզիցիա մասնագիտությամբ: Միևնույն ժամանակ վարպետության դասընթացների էր մասնակցել արտասահմանում՝ մասնագիտանալով ժամանակակից երաժշտության կատարման մեջ՝ մասնավորապես, որպես Lucerne Festival Academy-ի անդամ (Շվեյցարիա, 2003-05), ինչպես նաև Ֆրայբուրգում (Գերմանիա)՝ Ensemble Recherche-ի ղեկավարությամբ (2007):
2005-ին ստացել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան՝ XX դարի երաժշտության մեջ ձեն բուդդիզմի փիլիսոփայությանը նվիրված ատենախոսության համար (դր. պրոֆ. Աննա Արևշատյանի ղեկավարությամբ): 2018-21 թթ․ ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի Կոմպոզիցիայի ամբիոնը։ 2019-ին նրան շնորհվել է դոցենտի կոչում։ Ներկայումս դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում։
Մուտքն ազատ է
Հասցե` Ավետ Ավետիսյան 47
As part of our “Site Surveys” exhibition, we were honored to host a lecture by Véronique Souben, Director of the École Nationale Supérieure de la Photographie (ENSP) in Arles.
During her presentation, Souben explored the evolving landscape of contemporary photography and curation. She emphasized the power of interdisciplinary experimentation, the necessity of “decentering” perspectives, and the growing influence of technological and ecological thought in modern practice.
A sincere thank you to everyone who attended and contributed to such an insightful and engaging evening.
Ապրիլի 10֊ին, ժամը 17։00֊ին սիրով հրավիրում ենք ՀԳՊԱ Բոյաջյան ցուցասրահում բացվող «Հոսք ու հյուսվածք. նյութին ընդառաջ» ցուցահանդեսին։
Սա հրավեր է մասնակիցը դառնալու պարզ նյութի՝ ջրի, հողի, գործվածքի ռիթմը, ձևը, ձայնն ու չափը շոշափելու արվեստագետների բռնած ճանապարհին, փորձառելու նյութականության՝ իրենց բացահայտած անսպասելի շերտերը։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 10-ը:
Արվեստագետներ`
Հրանտ Խեքոյան @hrantkhekoyan
Մարիամ Շահինյան @mardis.ss
Հասմիկ Սահակյան @hasmik_birajenc_sahakyan
Մարիամ Հակոբյան @mariamhakobyannn
Մարե Մարգարյան @maremargaryan
Կուրատոր՝ Նարե Սահակյան @nar_yok
***
Նախագիծն իրականացվում է Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի և Երևանի Ժամանակակից արվեստի ինստիտուտի (ԺԱԻ) համագործակցության արդյունքում։ Ցուցահանդեսին ներգրավված արվեստագետները, ովքեր Ակադեմիայի ներկա ուսանողներ և շրջանավարտներ են, միաժամանակ մասնակից են ԺԱԻ «Ինչպես գոյատևել որպես սկսնակ արվեստագետ» կրթական ծրագրին։
ՀԳՊԱ Բոյաջյան ցուցասրահում բացվող այս ցուցահանդեսը ԺԱԻ ինտենսիվ դասընթացի ավարտական ծրագրի մասն է և ուղղված է երիտասարդ արվեստագետների կարողություններն ամրապնդելուն։ Եռամսյա դասընթացի ընթացքում երիտասարդ արվեստագետներ Երևանից և մարզերից մասնակցեցին Հայաստանի և արտերկրից կայացած մասնագետների կողմից անցկացվող սեմինարներին և հնարավորություն ունեցան կատարելագործել իրենց պորտֆոլիոները, աշխատել արվեստագետի ասույթի (artist statement) վրա, սովորել արվեստի մարքեթինգի հիմունքները և ստեղծել բազմաթիվ մասնագիտական կապեր:
Ծրագիրն իրականացվում է Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող ArtNexus ծրագրի օժանդակությամբ։
ArtNexus-ը Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող միջազգային ծրագիր է՝ ուղղված ստեղծագործական ազատության, մշակութային ոլորտի զարգացման եւ ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը։