Home nar_yokPosts

նարե սահակյան

@nar_yok

Art historian Curator
Followers
832
Following
1,360
Account Insight
Score
24.79%
Index
Health Rate
%
Users Ratio
1:1
Weeks posts
Venice photo dump on my way back 🤍 The city with an exhibitionist kink 👀
94 1
1 day ago
📌 Դիմումների վերջնաժամկետը՝ մայիսի 10 Մեր արվեստաբանության ամբիոնի դասախոս Նարե Սահակյանն այս անգամ խոսում է մի մասնագիտության մասին, որը շատերը մինչև վերջ չեն պատկերացնում՝ արվեստաբանություն։ Ի՞նչ է իրականում արվեստաբանությունը, ինչո՞վ են զբաղվում արվեստաբանները, և ինչու՞ է սա հետաքրքիր ու արդիական մասնագիտություն այսօր — ինչպես նաև ինչու՞ է կարևոր այն սովորել հենց Գեղարվեստի ակադեմիայում՝ ստեղծագործողների կողքին, արվեստի իրական միջավայրում — այս ամենի մասին՝ տեսանյութում 👆 Եթե քեզ հետաքրքիր է արվեստը ոչ միայն ստեղծել, այլև հասկանալ, վերլուծել ու պատմել դրա մասին, գուցե սա հենց քո ճանապարհն է։ Դիմի՛ր հիմա։ #արվեստաբանություն #դիմիրհիմա #գեղարվեստիակադեմիա #arthistory
258 7
14 days ago
«Դասախոսը՝ արվեստագետ» շարքի շրջանակում ՀԳՊԱ Բոյաջյան ցուցասրահը հյուրընկալել էր Էդգար Ամրոյանին։ Զրուցեցինք արվեստագետի հետաքրքրություններից և նկարելու մեթոդից։ Ամրոյանի աշխատանքները մեզ մոտ կցուցադրվեն մինչև ապրիլի 17-ը։
240 2
1 month ago
Հոսելու ու հյուսելու կենացը 🤍
80 3
1 month ago
Ապրիլի 10֊ին, ժամը 17։00֊ին սիրով հրավիրում ենք ՀԳՊԱ Բոյաջյան ցուցասրահում բացվող «Հոսք ու հյուսվածք. նյութին ընդառաջ» ցուցահանդեսին։ Սա հրավեր է մասնակիցը դառնալու պարզ նյութի՝ ջրի, հողի, գործվածքի ռիթմը, ձևը, ձայնն ու չափը շոշափելու արվեստագետների բռնած ճանապարհին, փորձառելու նյութականության՝ իրենց բացահայտած անսպասելի շերտերը։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 10-ը: Արվեստագետներ` Հրանտ Խեքոյան @hrantkhekoyan Մարիամ Շահինյան @mardis.ss Հասմիկ Սահակյան @hasmik_birajenc_sahakyan Մարիամ Հակոբյան @mariamhakobyannn Մարե Մարգարյան @maremargaryan Կուրատոր՝ Նարե Սահակյան @nar_yok *** Նախագիծն իրականացվում է Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի և Երևանի Ժամանակակից արվեստի ինստիտուտի (ԺԱԻ) համագործակցության արդյունքում։ Ցուցահանդեսին ներգրավված արվեստագետները, ովքեր Ակադեմիայի ներկա ուսանողներ և շրջանավարտներ են, միաժամանակ մասնակից են ԺԱԻ «Ինչպես գոյատևել որպես սկսնակ արվեստագետ» կրթական ծրագրին։ ՀԳՊԱ Բոյաջյան ցուցասրահում բացվող այս ցուցահանդեսը ԺԱԻ ինտենսիվ դասընթացի ավարտական ծրագրի մասն է և ուղղված է երիտասարդ արվեստագետների կարողություններն ամրապնդելուն։ Եռամսյա դասընթացի ընթացքում երիտասարդ արվեստագետներ Երևանից և մարզերից մասնակցեցին Հայաստանի և արտերկրից կայացած մասնագետների կողմից անցկացվող սեմինարներին և հնարավորություն ունեցան կատարելագործել իրենց պորտֆոլիոները, աշխատել արվեստագետի ասույթի (artist statement) վրա, սովորել արվեստի մարքեթինգի հիմունքները և ստեղծել բազմաթիվ մասնագիտական կապեր: Ծրագիրն իրականացվում է Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող ArtNexus ծրագրի օժանդակությամբ։ ArtNexus-ը Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող միջազգային ծրագիր է՝ ուղղված ստեղծագործական ազատության, մշակութային ոլորտի զարգացման եւ ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը։
142 0
1 month ago
Այս շաբաթ բացվեց Ցոլակ Թոփչյանի «Անկայուն կյանքի գրաֆիկան» ցուցահանդեսը, որը կգործի մինչև նոյեմբերի 28-ը։ Կուրատոր՝ Նարե Սահակյան Ցուցահանդեսը կազմակերպվել է Ադամյան Հովսեփյան կուրատորական պրակտիկայի հետ համագործակցությամբ։ Այս ուրբաթ, ժամը՝ 15։00-ին համեցեք ցուցահանդեսի քննարկմանը։ Սիրով կսպասենք։)
247 0
6 months ago
See English below Նոյեմբերի 4-ին, ժամը 17։00-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Բոյաջյան ցուցասրահում տեղի կունենա Ցոլակ Թոփչյանի «Անկայուն կյանքի գրաֆիկան» ցուցահանդեսի բացումը, որը կգործի մինչև նոյեմբերի 28-ը։ Սրանով Բոյաջյան ցուցասրահը սկսում է իր «Ակադեմիայի շրջանավարտները» շարքը։ Ցուցահանդեսը կազմակերպվել է Ադամյան Հովսեփյան կուրատորական պրակտիկայի հետ համագործակցությամբ։ Աջակցության համար շնորհակալություն ենք հայտնում Երևանի շամպայն գինիների գործարանին և Հակոբյան Քոնսալթինգին։ — Ցոլակ Թոփչյանը ծնվել է 1981 թվականին Գյումրիում։ Ավարտել է Հայաստանի գեղարվեստի պետական ​​ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը։ Նա ունեցել է մի շարք անհատական ​​ցուցահանդեսներ Նյու Յորքում (2023), Բրազիլիայում (2022), Մինսկում (2018) և Վիեննայում (2004)։ Թոփչյանի աշխատանքները պահվում են մասնավոր և հանրային հավաքածուներում՝ Հայաստանում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում և Հարավային Կորեայում։ Արվեստագետը ներկայումս ապրում և աշխատում է Բեռլինում։ ——— On November 4, at 17:00, the Boyajian Gallery of the State Academy of Fine Arts of Armenia will host the opening of Tsolak Topchyan’s exhibition “The Graphic Art of Unstable Life” which will run until November 28. With this exhibition, the Boyajian Gallery launches its new series titled “Academy Alumni”. The exhibition is organized in collaboration with Atamian Hovsepian Curatorial Practice. We would like to thank the Yerevan Champagne Wine Factory and Hakobyan Consulting for their support. — Tsolak Topchyan was born in 1981 in Gyumri, Armenia. He graduated from the Gyumri branch of the State Academy of Fine Arts of Armenia. He had several solo exhibitions in New York City (2023), Brazil (2022), Minsk (2018) and in Vienna (2004). Topchyan's works are in private and public collections in Armenia, Austria, France, Germany, USA, and South Korea. The artist is currently based in Berlin.
133 1
6 months ago
⬜ 📸 @the_mpogho 🤍
87 1
7 months ago
տաք պահի 🤍
66 3
1 year ago
վերջին դասն ա 🙃
59 0
1 year ago
էս տարվա էներգիան
29 5
2 years ago
ինչ ա նայում #հովինմեռնեմ
44 0
2 years ago