Շնորհակալ եմ PEN Armenia-ին և Արմենին, որ հրավիրեցին Եվրոպա Կաֆեի շրջանակում ընթերցելու, հերիք չի, դեռ Արմենը միջնորդեց (ինքը չլիներ, ես չէի անի), որ տեքստերիցս մի քանիսը Nazareth Seferianը թարգմանի անգլերեն, ում շատ շնորհակալ եմ, Anahid Aramouni Keshishian-ն էլ անգլերեն ընթերցեց, շատ շատ մերսի Անահիտ ջան։
Էստեղ կդնեմ Ջաբրաիլը անգլերեն և հայերեն, մնացածը գուցե ուղարկեմ տպագրության, ու իսկապես զգացված եմ, թե օտարազգի պոետների, հետազոտողների ու արվեստագետների արձագանքից, իսկի չէի սպասում, թե, հատկապես, հայաստանցի ընթերցասերների վերաբերմունքից։
Jabrayil
To be more than what you are
And to be worthy of yourself.
your passport in one
your military card in another,
while your ID is in
your breast pocket,
so that you can be identified
and are not left in part
or in most parts
to wild boars.
To be more than what you are
And to be worthy of yourself.
and the ant carries its burden of leaves
and the leaves are shaped like a heart
and a red bug bears a black cross
and the cracked earth flows, reduced to bits,
so the explosion seems a dull wave to you,
so you don’t see the fiery shell
as it is quartered.
To be more than what you are
And to be worthy of yourself.
the shiver splashed into the pit
your teeth chattering,
your lungs clapping as they drown,
and your sudden sleep,
runs before you with affection, like your boys,
so your smile remains
even as you fire,
so you do not go savage,
no, do not go savage,
damn you all to hell.
Ջաբրաիլ
Լինել ավելին քան կաս
և արժան լինել ինքդ քեզ:
անձնագիրդ մեկում,
զինգրքույկը մյուսում,
նույնականացման քարտդ
ծոցագրպանում,
որ ճանաչել լինի
ու չմնաս մասամբ կամ մեծ մասամբ
վարազներին:
Լինել ավելին քան կաս
և արժան լինել ինքդ քեզ:
ու մրջյունը գրկած մի բեռ տերև
ու սրտաձև տերև
ու կարմիր բլոճը սև խաչ մեջքին
ու ճաք հողը հոսող, փշուր փշուր,
որ գմփունը ալիք քեզ խուլ թվա,
որ չտեսնես արկի վառվող
քառատումը:
Լինել ավելին քան կաս
և արժան լինես ինքդ քեզ:
ցողված փոսը սարսուռ,
ատամներդ դղորդ,
թոքերդ ջրակալ ծափ են տալիս,
ու քունդ ակնթարթ,
աչքերդ է շոյում տղաներիդ վազքով,
որ ժպիտդ մնա,
կրակելիս մնա,
ու չդառնաս գազան,
ո՛չ, չդառնաս գազան`
ես ձեր տիրումերը:
1 year ago