«Արվեստ և լսարան. կամրջելով անջրպետը» ծրագրի շրջանակում սիրով հրավիրում ենք լրագրող, արվեստագիտության թեկնածու Արամ Աբրահամյանի՝ «Մշակույթի լուսաբանման այսօրվա մարտահրավերները» բանախոսությանը:
Բանախոսության մասին
Ինչ է մշակույթը՝ դրա տարատեսակները:
Ազգային մշակույթի առանձնահատկությունները: Ազգայինն ու միջազգայինը:
Լրագրությունը որպես «թարգմանություն»՝ դարձյալ լայն իմաստով:
«Պարականոն»՝ հաղորդման անուն եւ մոտեցման ձեւ: Հայտնի եւ անհայտ փաստեր:
Մշակութային երեւույթների համատեքստը:
Էլիտա՞ր, թե՞ հանրամատչելի:
Բանախոսի մասին Արամ Աբրահամյանը ծնվել է 1960 թվականին: Ավարտել է Երեւանի պետական կոնսերվատորիայի երաժշտագիտական բաժինը, արվեստագիտության թեկանածու է: Ավարտել է նաեւ Երեւանի պետական մանկավարժական համալսարանի մագիստրատուրայի «Հասարակագիտության» բաժինը: Աշխատել է ՀՀ ԳԱԱ արվեստագիտության ինստիտուտում, ՀՀ նախագահի աշխատակազմում, «Ա1+» հեռուստաալիքում, Հանրային հեռուստատեսությունում, «Շանթ» հեռուստաընկերությունում, Factor.TV-ում: 1994 թվականից առայսօր «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիրն է: Դասավանդել է ԵՊՀ-ում, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, Երեւանի պետական մանկավարժական համալսարանում: Այժմ դասավանդում է Ռուս-հայկական համալսարանում: Հեղինակ է չորս գրքերի՝ «Գերմանական կվինտետ. Ազատ գրառումներ Բեթհովենի, Շուբերտի, Շումանի, Բրամսի և Բրուկների մասին», «Հանճարը՝ առասպելից դուրս. Ազատ գրառումներ Մոցարտի մասին», «Երկնքով և առանց երկնքի. Ազատ գրառումներ ազատության և հավատքի մասին», «Առաջնային պայծառակերպության ճանապարհով»։
-—————
«Արվեստ և լսարան. կամրջելով անջրպետը» ԱՐԷ հիմնադրամի և Ժամանակակից արվեստի ինստիտուտի համատեղ ծրագիրն է, որն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության դրամաշնորհով:
Վայր՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտ
Հասցե՝ Ավետ Ավետիսյան 47
Օր՝ ապրիլի 25
Ժամ ՝ 17:00 -19:00
Մուտքն ազատ է, առանց նախօրոք գրանցման
«Արվեստ և լսարան. կամրջելով անջրպետը» ծրագրի շրջանակում սիրով հրավիրում ենք արվեստի պատմաբան և համադրող Վիգեն Գալստյանի՝ «Մշակույթ և արվեստի քննադատություն» բանախոսությանը:
Բանախոսի մասին
Վիգեն Գալստյանը արվեստի պատմաբան է, համադրող և դասախոս, որը մասնագիտացած է ժամանակակից դարաշրջանի լուսանկարչության, կինոյի և հայկական արվեստի բնագավառներում։ Վիգենը մագիստրոսի կոչում է ստացել արվեստի կուրատորության և ավարտել է իր թեկնածուական ատենախոսությունը XIX դարի հայ պատմագրական լուսանկարչության վերաբերյալ Սիդնեյի համալսարանում: Նա համադրել է ավելի քան քսան ցուցահանդեսներ և հեղինակել է բազմաթիվ էսսեներ՝ նվիրված հայ արվեստի, լուսանկարչության և դիզայնի պատմությանը: Վիգենը նաև EVN Report-ի «ԵՎ այլն» բաժնի խմբագիրն է:
————
«Արվեստ և լսարան. կամրջելով անջրպետը» ԱՐԷ հիմնադրամի և Ժամանակակից արվեստի ինստիտուտի համատեղ ծրագիրն է, որն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության դրամաշնորհով:
Վայր՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտ
Հասցե՝ Ավետ Ավետիսյան 47
Օր՝ ապրիլի 18
Ժամ ՝ 17:00 -19:00
Մուտքն ազատ է, առանց նախօրոք գրանցման
«Լրագրություն և դասական երաժշտություն»
Բանախոսությունն ուղղված է լրագրողներին, որոնք ցանկանում են հարիր ձևով գրավոր և բանավոր հաղորդումներ ստեղծել դասական երաժշտության վերաբերյալ։ Ելնելով պատմական համատեքստից՝ այն վեր է հանելու արդի իրականության մեջ արմատացած խնդիրներ, բացահայտելու է մասնագիտական որոշ նրբություններ, որոնց հետ ցանկալի է հաշվի նստել երաժշտական միջոցառումները լուսաբանելիս։ Հիմնվելով ոչ երաժիշներին դասավանդելու իր փորձի վրա՝ բանախոսն անդրադառնալու է հաճախակի հանդիպող սխալների կամ թյուրըմբռնումների՝ ուրվագծելով դրանց հաղթահարման ճանապարհները։ Խոսք կլինի նաև մասնագետ-երաժիշներից հարցազրույց վերցնելու հետ կապված մի շարք նրբությունների մասին։
Բանախոսի մասին
Արթուր Ավանեսով
Ծնվել է 1980 թ-ին Մոսկվայում: 1997-2002 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և դաշնամուրային բաժիններում՝ Ստեփան Ռոստոմյանի և պրոֆ. Ելենա Աբաջյանի ղեկավարությամբ: Գերազանցության երկու դիպլոմով ավարտելով կոնսերվատորիան՝ ընդունվել է ասպիրանտուրա՝ կոմպոզիցիա մասնագիտությամբ: Միևնույն ժամանակ վարպետության դասընթացների էր մասնակցել արտասահմանում՝ մասնագիտանալով ժամանակակից երաժշտության կատարման մեջ՝ մասնավորապես, որպես Lucerne Festival Academy-ի անդամ (Շվեյցարիա, 2003-05), ինչպես նաև Ֆրայբուրգում (Գերմանիա)՝ Ensemble Recherche-ի ղեկավարությամբ (2007):
2005-ին ստացել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան՝ XX դարի երաժշտության մեջ ձեն բուդդիզմի փիլիսոփայությանը նվիրված ատենախոսության համար (դր. պրոֆ. Աննա Արևշատյանի ղեկավարությամբ): 2018-21 թթ․ ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի Կոմպոզիցիայի ամբիոնը։ 2019-ին նրան շնորհվել է դոցենտի կոչում։ Ներկայումս դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում։
Մուտքն ազատ է
Հասցե` Ավետ Ավետիսյան 47
Գեմաֆին Գասպարյան
Գրող, «Բուն» գիտամշակութային հիմնադրամի համահիմնադիր, «Բուն» TV-ի Գործադիր տնօրեն
2001-2005թթ սովորել է ՀՊՃՀ «Քոմփյութերային համակարգեր և ցանցեր» բաժնում: 2005-2007թթ ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում, սահմանապահ : 2007-2009թթ սովորել է Գիտությունների Ազգային Ակադեմիայում, Կառավարման մագիստրոս: 2011թ-ից ասպիրանտ ՀՊՄՀ-ում, թեկնածուական թեզը «ԲՈՒՀ-երի կառավարման պարադիգմայի փոփոխությունը, նոր մոտեցումներ»:
2019-2020 թթ եղել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։
2013-2019թթ. հիմնադրել և ղեկավարել է «Բուն» գիտամշակութային հիմնադրամը, որի ներքո մինչ օրս էլ գործում են «Բուն TV» գիտամասնագիտական առցանց ալիքը, «Բունուս» վիրտուալ կրթական հարթակը, ինչպես նաև «Դետեկտոր» վերլուծական կայքը։
Գրել և հրատարակել է «Չկա՝ չկա», «Պարտության պատմություն» գրքերը։
—————
Մուտքն ազատ է
Օր՝ ապրիլի 4
Ժամ՝ 17:00
Վայր` Ժամանակակից արվեստի ինստիտուտ
Հասցե՝ Ավետ Ավետիսյան 47
@areperform@gemafing
Բանախոսության մասին
«Արվեստ և լսարան. կամրջելով անջրպետը» ծրագրի շրջանակում սիրով հրավիրում ենք մշակութային մենեջեր, կուրատոր, քննադատ և մշակութային քաղաքականության փորձագետ Մարինե Կարոյանի՝ «Մշակույթ և խոսքի ազատություն» բանախոսությանը:
«Մշակույթ և խոսքի ազատություն» թեման կարևոր շրջանակ է ապահովում՝ ժամանակակից հասարակությունում արվեստագետի դերի ըմբռնման համար։ Այս համատեքստում արվեստագետը կարող է դիտարկվել ոչ միայն որպես ստեղծագործող, այլև որպես պետության և հասարակության փոխհարաբերությունների մեջ ձևավորվող սոցիալական և քաղաքական լարվածությունների կրող։ Արվեստը հաճախ արտացոլում, հարցադրում է և տեսանելի է դարձնում այն խորքային գործընթացները, հակասությունները և փոխակերպումները, որոնք ձևավորում են հանրային կյանքը։
Այս առումով արտահայտման ազատությունը պարզապես իրավունք չէ, այլ անհրաժեշտ պայման՝ իրականության հետ արվեստագետի ներգրավվածության համար։ Այն հնարավորություն է տալիս արվեստագետներին ձևակերպել քննադատական դիրքորոշումներ, վիճարկել գերիշխող նարատիվները և նպաստել հասարակական ավելի լայն երկխոսությանը։ Այսպիսով, արվեստագետը դառնում է լարվածությունների կարևոր միջնորդ՝ բացահայտելով, թե ինչպես է մշակութային արտադրությունը խորապես փոխկապակցված քաղաքական և հասարակական փոփոխությունների գործընթացների հետ։
«Արվեստ և լսարան. կամրջելով անջրպետը» ԱՐԷ հիմնադրամի և Ժամանակակից արվեստի ինստիտուտի համատեղ ծրագիրն է, որն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության դրամաշնորհով:
Վայր՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտ
Հասցե՝ Ավետ Ավետիսյան 47
Օր՝ մարտի 28
Ժամ ՝ 17:00 -19:00
Մուտքն ազատ է, առանց նախօրոք գրանցման
Բանախոսի մասին
Մարինե Կարոյանը փորձառու մշակութային մենեջեր, կուրատոր, քննադատ և մշակութային քաղաքականության փորձագետ է՝ գրեթե երեք տասնամյակների մասնագիտական փորձով։ Հետաքրքրված լինելով մշակութային փոխանակման խթանմամբ և ստեղծարար ոլորտների զարգացմամբ՝ հաջողությամբ մասնակցել է մշակութային քաղաքականությունների ձևավորմանը, հանդես եկել կայուն նախաձեռնությունների ջատագովությամբ և նպաստել ազդեցիկ միջսահմանային համագործակցությունների իրականացմանը։
Մարտի 14-ին Ժամանակակից արվեստի ինստիտուտում տեղի ունեցավ «Արվեստ և լսարան. կամրջելով անջրպետը» կրթական ծրագրի բանախոսությունների շարքի հերթական հանդիպումը: Այս անգամ բանախոսը մշակութային լրագրող և կինոքննադատ Դիաննա Մարտիրոսյանն էր՝ «Մշակույթ և կինոլրագրություն» թեմայով:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ժամանակակից մեդիադաշտի փոփոխությունները, մշակութային բովանդակության ստեղծման նոր ձևաչափերը, ինչպես նաև՝ քննադատական հոդվածների, հարցազրույցների և սոցիալական մեդիայի արդյունավետ օգտագործման առանձնահատկությունները։
Դիանան ներկայացրեց, թե ինչպես են անցնում կինոփառատոները, ինչ պետք է իմանան ու ինչին պատրաստ լինեն լրագրողները: Բանախոսն ու մասնակիցները քննարկեցին նաև լրագրության/ բլոգինգի նմանություններն ու տարբերությունները: «Արվեստ և լսարան. կամրջելով անջրպետը» ԱՐԷ հիմնադրամի և Ժամանակակից արվեստի ինստիտուտի համատեղ ծրագիրն է, որն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության դրամաշնորհով:
@areperform@diana.marti.rosyan
Լիլիթ Գրիգորյանը մշակութաբան, թանգարանագետ է։
15 տարի աշխատել է մշակութային մեդիայի ոլորտում՝ Հայաստանի Հանրային ռադիոյում և Շողակաթ հեռուստաընկերությունում՝ որպես լրագրող, սցենարիստ և հաղորդավար։
Վերջին հինգ տարիներին աշխատում է Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում՝ որպես բովանդակության պատասխանատու։
2024 թվականից ինստագրամում վարում է մշակութային բլոգ, որտեղ պատմում է Հայաստանի մշակութային կյանքի ընթացիկ գործընթացների, արվեստի իրադարձությունների և հետաքրքիր երևույթների մասին՝ փորձելով մշակութային թեմաները ներկայացնել ժամանակակից, հասանելի և կենդանի լեզվով։
Բլոգը կարճ ժամանակում ձևավորել է ավելի քան 16․000 հետևորդ ունեցող համայնք և դարձել հարթակ, որտեղ մշակույթի մասին խոսքը դուրս է գալիս մասնագիտական շրջանակներից և հասնում լայն լսարանին։
«Արվեստ և լսարան. կամրջելով անջրպետը» ԱՐԷ հիմնադրամի և Ժամանակակից արվեստի ինստիտուտի համատեղ ծրագիրն է, որն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության դրամաշնորհով:
Վայր՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտ
Հասցե՝ Ավետ Ավետիսյան 47
Օր՝ մարտի 21
Ժամ ՝ 17:00 -19:00
Մուտքն ազատ է, առանց նախօրոք գրանցման
«Արվեստ և լսարան. կամրջելով անջրպետը» կրթական ծրագրի բանախոսությունների շարքի հերթական հանդիպումը լրագրող և արվեստի քննադատ Նունե Հախվերդյանի հետ էր` «Մշակույթ և լրագրություն. կառուցում ենք թատրոն՝ մեդիայում» թեմայով։
Զրույցը սկսվեց թատրոնի ստեղծման և զարգացման պատմությամբ, ապա ձանձրույթի, ներկայացումների կարմիր գծի, հայերենի գործածման կարևորության և այլ թեմաների շուրջ, որոնք միտված են գրելը զարգացնելուն: Բանախոսը շեշտեց, որ կարևոր է գրել, իսկ գրելուց զատ շատ նայել, կարդալ, ծանոթանալ ու տիրապետել հայերենին: «Արվեստ և լսարան. կամրջելով անջրպետը» ԱՐԷ հիմնադրամի և Ժամանակակից արվեստի ինստիտուտի համատեղ ծրագիրն է, որն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության դրամաշնորհով:
@areperform@nunehak
«Արվեստ և լսարան. կամրջելով անջրպետը» ծրագրի շրջանակում սիրով հրավիրում ենք կինոքննադատ և մշակութային լրագրող Դիանա Մարտիրոսյանի՝ «Մշակույթ և կինոլրագրություն» բանախոսությանը:
Դասախոսության մասին
Մեդիադաշտն արագ փոխվում է, և մշակութային իրադարձությունների լուսաբանումը այլևս սահմանափակված չէ միայն հոդվածներով կամ հեռուստառեպորտաժներով։ Այս դասախոսության ընթացքում կխոսենք այն մասին, թե այսօր ինչ հարթակներ և սոցիալական մեդիաներ գոյություն ունեն, և ինչպես կարելի է արդյունավետ աշխատել տեքստի, լուսանկարի և վիդեո բովանդակության հետ։ Կանդրադառնանք նաև հարցազրույցների և քննադատական նյութերի ձևաչափերին. ինչն էր արդիական 20 տարի առաջ, ինչն է պահպանվել, և ինչն է արմատապես փոխվել այսօր։
Կքննարկենք, թե ինչ ոճով և որ լսարանի համար կարելի է ստեղծել բովանդակություն, ինչպես ընտրել ճիշտ լեզուն ու տոնայնությունը։ Ինչպես գրել լուրջ և վերլուծական հոդվածներ, և թե որն է ոսկե միջինը ծանրակշիռ լրագրության և entertainment-ի միջև, և երբ է տեղին ամբողջությամբ անցնել ժամանցային կամ lifestyle ձևաչափերի: Դասախոսությունը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են պատմել մշակույթի մասին ժամանակակից և ազդեցիկ ձևով։
Կենսագրություն
Դիանա Մարտիրոսյանը կինոքննադատ և մշակութային լրագրող է։ Ավարտել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Լրագրության ֆակուլտետը, այնուհետև ուսումը շարունակել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ Կինոգիտության բաժնի մագիստրատուրայում։
2014 թվականից զբաղվում է կինոքննադատությամբ և կինոլրագրությամբ՝ որպես հիմնական մասնագիտական գործունեություն։ 2016 թվականից ակտիվորեն ընդգրկված է միջազգային կինոփառատոնների աշխատանքներին ու լուսաբանմանը:
Թեպետ երբեմն անդրադառնում է նաև սոցիալական և մշակութային թեմաների, նրա հիմնական և կենտրոնական հետաքրքրության ոլորտը կինոն է։ ՖԻՊՐԵՍՍԻ-ի (FIPRESCI) անդամ է։
2024 թվականից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ դասախոսելով ժամանակակից կինոյի թեմաներով։ Մասնագիտանում և լուսաբանում է ժամանակակից արևմտյան կինոյի, Արևելյան Եվրոպայի և եվրոպական կինոյի թեմաները:
___
«Արվեստ և լսարան. կամրջելով անջրպետը» ԱՐԷ հիմնադրամի և Ժամանակակից արվեստի ինստիտուտի համատեղ ծրագիրն է, որն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության դրամաշնորհով:
@areperform@diana.marti.rosyan
«Արվեստ և լսարան. կամրջելով անջրպետը» կրթական ծրագրի բանախոսությունների շարքի հերթական հանդիպումը թափոնների կառավարման փորձագետ, դասախոս և արվեստի անկախ կուրատոր Հարություն Ալպետյանի հետ էր:
Հարություն Ալպետյանը ներկայացրեց բնություն/բնապահպանություն ու «էկո» հասկացությունները, օրինակ բերեց մի շարք հայտնի արվեստագետների աշխատանքներ։ Բանախոսը հնչեցրեց հարցեր՝ առաջարկելով մասնակիցներին մտածել դրանց պատասխանների շուրջ․ արդյո՞ք հարկավոր է աղտոտումը էսթետիկացնող արվեստ, արդյո՞ք հարկավոր է բարոյական առաքելություն ստանձնող արվեստ և այլն:
Մասնակիցները քննարկեցին թե ո՞րն է էկո-արվեստը, կա՞ն հստակ չափանիշներ, էկո-արվեստը Հայաստանում և այլն:
«Արվեստ և լսարան. կամրջելով անջրպետը» ԱՐԷ հիմնադրամի և Ժամանակակից արվեստի ինստիտուտի համատեղ ծրագիրն է, որն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության դրամաշնորհով:
«Արվեստ և լսարան. կամրջելով անջրպետը» ծրագրի շրջանակում սիրով հրավիրում ենք Նունե Հախվերդյանի՝ «Կառուցում ենք թատրոն՝ մեդիայում» բանախոսությանը:
Կառուցում ենք թատրոն՝ մեդիայում
Ինչպես թատրոնում չի կարող լինել կեղծիք, այնպես էլ՝ լրագրության մեջ։ Չես խաբում փաստերում, փաստաթղթերում ու դետալներում, բայց կառուցում ես լրիվ քո ինքնուրույն տեսակետն ու հորինվածքը։ Եթե կարողացար լինել համոզիչ ու հետաքրքիր, ուրեմն քո անդրադարձը կլինի ոչ պակաս կարևոր, քան բուն ստեղծագործությունը, որի մասին գրել ես։ Մշակութային լրագրողը ևս ստեղծագործող է։ Եվ դա հիասքանչ է։
Բանախոսի մասին
Նունե Հախվերդյան
Լրագրող, արվեստի քննադատ։ Ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտության ֆակուլտետը: 1990-1997-ին աշխատել է Հայաստանի պետական հեռուստառադիոընկերության մշակութային ռադիոհաղորդումների բաժնում (Հանրային ռադիո): 2004-2011-ին «168 ժամ» օրաթերթի ու «3 միլիոն» ամսագրի լրագրող էր: 2011-2022-ին աշխատել է Մեդիա Նախաձեռնությունների Կենտրոնի Media.am կայքում որպես լրագրող և մեդիա վերլուծաբան: 2023-ից Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ է։
Հայաստանի կինոքննադատների և կինոլրագրողների ասոցիացիայի անդամ է: AICA-Armenia՝ արվեստի քննադaտների միջազգային ասոցիացիայի անդամ է: FIPRESCI` կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի անդամ է:
Վայր՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտ
Հասցե՝ Ավետ Ավետիսյան 47
Օր՝ մարտի 7
Ժամ ՝ 17:00 -19:00
Մուտքն ազատ է, առանց նախօրոք գրանցման
«Արվեստ և լսարան. կամրջելով անջրպետը» ԱՐԷ հիմնադրամի և Ժամանակակից արվեստի ինստիտուտի համատեղ ծրագիրն է, որն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության դրամաշնորհով:
Շաբաթ օրը ԺԱԻ-ում տեղի ունեցավ «Արվեստ և լսարան. կամրջելով անջրպետը» կրթական ծրագրի բանախոսությունների շարքի հերթական հանդիպումը՝ այս անգամ գրող, լրագրող և խմբագիր Մարիա Թիթիզյանի հետ:
Հանդիպան ընթացքում Մարիա Թիթիզյանը կիսվեց իր երկարամյա փորձով, գործնական ու տեսական գիտելիքներով, մշակույթ և արվեստ լուսաբանող մեդիա մասնագետների համար կիրառելի և անհրաժեշտ հմտություններով, իսկ հետո բանախոսությունը վերածվեց նաև ակտիվ քննարկման:
«Արվեստ և լսարան. կամրջելով անջրպետը» ԱՐԷ հիմնադրամի և Ժամանակակից արվեստի ինստիտուտի համատեղ ծրագիրն է, որն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության դրամաշնորհով: