ArmDoc Association | վավերագրողների հայկական ասոցիացիա

@armdocumentary

ArmDoc is a newly established organization with the mission to foster the development and promotion of documentary cinema in Armenia and beyond.
Followers
350
Following
22
Account Insight
Score
21.38%
Index
Health Rate
%
Users Ratio
16:1
Weeks posts
Հանդիպում ռեժիսոր Մարատ Սարգսյանի հետ | նախագծերի քննարկման ձևաչափով Մայիսի 20-ին, ժամը 19:00-ին, Common Ground-ում տեղի կունենա յուրահատուկ հանդիպում ռեժիսոր Մարատ Սարգսյանի հետ։ Հանդիպման ընթացքում հեղինակների մասնակցությամբ կքննարկվեն երկու ֆիլմերի նախագծեր՝ դրանց գաղափարների, կառուցվածքի, դրամատուրգիայի, հետազոտության և զարգացման ընթացքի շուրջ։ Սա հնարավորություն է տեսնելու, թե ինչպես են ձևավորվում ֆիլմերը՝ գաղափարից մինչև իրականացման փուլ։ Միջոցառումը բաց է նաև բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են վավերագրական կինոյով, ցանկանում են լսել մասնագիտական քննարկում, հասկանալ նախագծերի զարգացման գործընթացը, հարցեր տալ, մասնակցել զրույցին և պարզապես անցկացնել հետաքրքիր ու առանձնացող երեկո։ Մարատ Սարգսյանը ռեժիսոր, սցենարիստ է։ Նրա աշխատանքները ներկայացվել են տարբեր միջազգային հարթակներում և փառատոններում։ Հանդիպման ընթացքում նա նաև կկիսվի իր փորձով, նախագծերի զարգացման մոտեցումներով և կտրամադրի մասնագիտական խորհրդատվությամբ քննարկվող նախագծերի հեղինակներին։ 📅 Մայիսի 20 🕖 19:00 📍 Common Ground ( @commonground_yerevan ) Մուտքն անվճար, գրանցվելը պարտադիր․ գրանցման հղումը՝ բիոյում
29 0
2 days ago
Դիլիջանում անցկացված EurasiaDoc աշխատարանն այս անգամ միավորեց 14 մասնակցի՝ 5 աշխատարանի մասնակցի, 3 դասընթացավարի, 3 կամավոր, ազատ ունկնդիրի և 3 ոլորտի հյուրի՝ պրոդյուսեր Նարեկ Նազարյանին, ռեժիսոր Լուսի Պապոյանին և ռեժիսոր, պրոդյուսեր Սոնա Սիմոնյանին։ Մի քանի օր՝ լի ստեղծագործական էներգիայով, հետաքրքիր քննարկումներով ու ջերմ մթնոլորտով, որոնք դեռ երկար կմնան մեր հիշողություններում։ Հատուկ շնորհակալություն ԿԳՄՍ նախարարությանը՝ այս ամենը հնարավոր դարձնելու համար 💙
14 0
4 days ago
ԵվրասիաԴոկ աշխատարանի ընտրված մասնակիցներն ու իրենց նախագծերն են՝ Մարինե Ադամյան @marinaad_tomato - «Intermezzo» Վահե Յան @vahe.yan__ - «Գնդապետի նամակներից տաս տարի հետո» Արուսյակ Սիմոնյան - «Ամուսնու կոստյումը» Սիրանուշ Խաչիկյան @khachikyansiranoush - «Օտարը» Դավիթ Սարգսյան - «Տավուշ» Ալինա Հակոբյան @alina__masterskaya - «Արձագանք» Հատուկ կարգավիճակով ծրագրին միացել են նաև՝ Նարե Մկրտչյանը՝ «Որովհետև երազում էին» նախագծով, Նաիրա Սարգսյանը @sargsyannaira85 ՝ «Ինձ մի գրկեք» նախագծով։ Աշխատարանը սկսվել է Ապրիլի 18-ից։ Մայիսի 1–4-ը մասնակիցները անցկացնում են ԹՈւՄՈ Դիլիջանի կենտրոնում, որտեղ աշխատում են իրենց նախագծերի զարգացման վրա, դիտում ֆիլմեր և մասնակցում ոլորտային քննարկումների ու հանդիպումների։ Հատուկ շնորհակալություն ԿԳՄՍ նախարարությանը @min.escs.arm , Ֆրանսիական ինստիտուտին @if_armenie և @imsforfreemedia -ին՝ ծրագրի իրականացմանն աջակցելու համար։ Առջևում են նոր ու ուժեղ վավերագրական պատմություններ ՝ հետևեք։ 🎞️: @gh__christine
29 2
16 days ago
moments from @visionsdureel 🎞️✨
14 0
19 days ago
@goeastff կինոփառատունում «Վերապրել Շեքսպիրին» ( @outlivingshakespearemovie ) ֆիլմը արժանացավ «Լավագույն վավերագրական ֆիլմ» և FIPRESCI հեղինակավոր մրցանակների։ Շնորհավորում ենք ամբողջ թիմին💙 @i_sahakyan_i @ghazaryan.83 @re.motif @bars_media_studio @saroyanbagrat @a_g_a_s_i @rafaelovich_arm_yan
27 0
20 days ago
Երեկ «Վերապրելով Շեքսպիրին» @outlivingshakespearemovie ֆիլմը ցուցադրվեց @goeastff կինոփառատոնի մրցութային ծրագրում Ֆիլմը հանդիսատեսին տեղափոխում է հայկական ծերանոց, որտեղ թատրոնը, հիշողություններն ու առօրյան միահյուսվում են՝ ստեղծելով հուզիչ ու նուրբ պատմություն։ Ցուցադրությունից հետո տեղի ունեցավ հարցուպատասխան ֆիլմի պրոդյուսերներից Աղասի Ազարյանի @a_g_a_s_i հետ։ Մաղթում ենք ֆիլմին հաջող ընթացք💙 #OutlivingShakespeare #goEast2026 #ArmenianDocumentary
40 0
21 days ago
Շնորհավորում ենք մեր հայ ռեժիսորներին՝ Մարլեն Էդոյանին @marloshig և Կոմս Շահբազյանին @visionsdureel -ում ստացած մրցանակների համար✨ Շատ ուրախ ենք և հպարտ: 2 ֆիլմերին էլ հաջող ընթացք ենք մաղթում🙌🏼 @matierepremiereproduction @nemesis.films
28 2
24 days ago
22.04 «Ավրորայի լուսաբացը»» ֆիլմի ցուցադրությանը:
58 0
25 days ago
🙌🏼 Աշխատարանն արդեն մեկնարկել է։ Շուտով՝ նոր գաղափարներ, նոր պատմություններ։ #եվրասիաԴոկ #վավերագրականֆիլմ #կինոաշխատարան @if_armenie
18 0
29 days ago
Այսօր Հայ կինոյի օրն է 🎞️ Շնորհավորում ենք բոլոր կինոգործիչներին ու կինոսերներին։ ArmDoc-ի անդամների կողմից ներկայացնում ենք 5 հայկական վավերագրական ֆիլմ՝ բացահայտելու, զգալու ու վերարժևորելու մեր պատմություններն ու իրականությունը։ Թող հայկական կինոն զարգանա օրեցօր՝ հասնելով նոր բարձունքների🙌🏼
18 0
1 month ago
Documentary Cinema in Armenia: Partnerships, Strategies, Opportunities | Public talk with ArmDoc Armenian Documentary Association @armdocumentary members 📆 April 18, 20.00 📍 Letters and Numbers, Tumanyan 35G Спикеры: ➣ Аревик Аванесян | Продюсер, дистрибьютор, сценарист Начала карьеру в кино в HayFilm School. Имея более 10 лет опыта в кинопроизводстве, участвовала в Talents Sarajevo и таких индустриальных мероприятиях, как DOK Leipzig и CHP:DOX. Работала продюсером в Bars Media. Основала продакшн-компанию «2+3» и UP NGO, направленные на развитие киноиндустрии Армении, создала платформу PlatformDoc для дистрибуции армянских документальных фильмов. С 2025 года является сооснователем и руководителем ArmDoc Armenian Documentary Association. ➣ Сона Маргарян | Продюсер Активно работает в киноиндустрии с 2012 года. Работала продюсером в киностудии Bars Media. Среди продюсерских проектов — фильмы «Aurora’s Sunrise», «Mel», «Silenced», «Fight». Также работала над фильмом Тамары Степанян «Arto’s Land», премьера которого состоялась в Локарно. Представляла свои проекты на крупных индустриальных платформах B2B Doc, European Film Market и DocBarcelona. ➣ Виктор Кислов | Режиссер документального и экспериментального кино Окончил ВГИК. Участвовал в программе Fajr Talent Campus и международных фестивалях BRICS FFl, Dhaka IFF, ММКФ. Среди проектов - доксериал и образовательная платформа о художниках-самоучках, а также фильм «Акратель» об археологической экспедиции в Судане (постпродакшн). С 2024 года живет и работает в Армении. Режиссерскую деятельность совмещает с разработкой методов интеграции ИИ в кинопроизводство. Создатель FestMind - AI-сервиса для фестивального продвижения кино. ➣ Валерия Цыганова | Основательница и кураторка Freedoc До переезда в Армению в 2023 году работала киножурналистом. В 2024 году основала клуб независимой документалистики Freedoc, представившим в Ереване фильмы «Письмо Давиду», «О Караване и Собаках» и другие международно признанные ленты. В настоящее время также работает над ANTIPODE VISION — дистрибьюторским направлением ANTIPODE Sales International. Язык мероприятия русский 🎫 Donation | Регистрация в Актуальном @freedoc.am
80 2
1 month ago
Շարունակում ենք հանդիպումների շարքը՝ վավերագրողների հետ case study ֆորմատում։ 🎬 Վահե Յան @vahe.yan__ 🗓️ Ապրիլի 27-ին՝ ժամը 19:00 📍 Վայր՝ @epigraph.artshop , Մաշտոցի պող. 43 Վահե Յանի վավերագրական ֆիլմերը բազմիցս արժանացել են միջազգային ճանաչման։ 2007 թվականին «Կադր» ֆիլմը մրցանակ է ստացել Յալթայի «Вместе» վավերագրական կինոփառատոնում, իսկ 2008 թվականին «Իմ աշխարհ» ֆիլմը ստացել է դիպլոմ Մոսկվայի «Евразия - Социальный Портрет» միջազգային մրցույթ-փառատոնում։ 2010 թվականին «Նվեր» ֆիլմը արժանացել է մրցանակի Երևանի «One Shot» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնում։ Նույն թվականին «Վերջին գույն» սոցիալական տեսահոլովակը պարգևատրվել է UNICA-ի հավաստագրով և բրոնզե մեդալով։ Ռեժիսոր Վահե Յանի «Գնդապետին ոչ ոք չի գրում» ֆիլմը Կանադայի «Pomegranate» («Նուռ») կինոփառատոնում արժանացել է «Տարվա լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին։ Ֆիլմը ստեղծվել է ազատամարտիկների կյանքի փաստերի հիման վրա և պատմում է հերոս Վիտալի Ռադչենկոյի պատմությունը։ 2019 թվականին նկարահանվել է «Արցախ. հավերժի սահմանին» լիամետրաժ վավերագրական ֆիլմը, որը «Academy Films», «Associated Television International» և «Blitz Films» ընկերությունների համատեղ արտադրություն է։ Ֆիլմը ներկայացնում է Արցախի և աշխարհի ստեղծման պատմությունը՝ չորս տարրերի՝ հողի, ջրի, օդի և կրակի միջոցով։ 2025 թվականին Հայաստանի կինոմիության գիլդիաների մրցույթում Վահեն ստացել է լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակը «Տաղ հոգու ճանապարհի» համար, որը երաժշտական ֆիլմ է Մեծ ճգնավոր Սուրբ Գրիգոր Նարեկացու տաղերի հիման վրա։ Շատ հետաքրքիր զրույց, քննարկում է սպասվում Վահեի հետ, վավերագրության, ռեժիսորի աշխատանքի, կյանքի և այն ապագային մասին, որն առջևում է։ 💳 Մուտք՝ 1000 դրամ 📢 Մանրամասների համար հետևեք մեր էջին։ Գրանցումը պարտադիր է, հղումը՝ բիոյում Նախկինում և նոր գրանցված անձինք հանդիպման օրվանից երկու օր առաջ փակ հղումով կստանան Նաիրիի ֆիլմը, որպեսզի նայեն մինչև հանդիպումը։ Սիրով կսպասենք բոլորիդ💙
64 3
1 month ago