«Հարց բժշկին» շարքում այս անգամ խոսում ենք ՄՌՏ հետազոտության տևողության մասին։
Որքա՞ն է տևում ՄՌՏ հետազոտությունը։
- ՄՌՏ հետազոտության տևողությունը կախված է հետազոտվող հատվածից և հետազոտվող սեգմենտների քանակից։
3 տեսլա հզորությամբ սարքով մեկ սեգմենտի ստանդարտ ՄՌՏ հետազոտությունը կարող է տևել միջինում մոտ 15 րոպե։
Հետազոտության ընթացքում կարևոր է պահպանել անշարժ դիրք, որպեսզի ստացված պատկերները լինեն հնարավորինս ճշգրիտ և որակյալ։
Գրի՛ր քեզ հետաքրքրող հարցը մեկնաբանությունում, և մեր բժիշկները կպատասխանեն «Հարց բժշկին» շարքի հաջորդ տեսանյութերում։
«Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոն
📍 Երևան, Մանանդյան 9
📍 Վանաձոր, Գ. Նժդեհ 2/42
☎️ 011 400 500
🌐 protonmc.am
Այսօր նշվում է բուժքույրերի միջազգային օրը 💚👩⚕️
Շնորհավորում ենք բոլոր այն նվիրված մասնագետներին, ովքեր ամեն օր հոգատարությամբ, համբերությամբ և պատասխանատվությամբ կանգնած են յուրաքանչյուր բուժառուի կողքին։ Բուժքույրերը այն կարևոր մասնագետներն են, ովքեր ոչ միայն աջակցում են բուժման ընթացքին, այլև վստահություն, հոգատարություն և ուժ են փոխանցում մարդկանց ամենաբարդ պահերին։
Նրանց աշխատանքը հաճախ անտեսանելի է մնում, բայց անգնահատելի է յուրաքանչյուր կյանքի համար։
Շնորհակալություն բոլոր բուժքույրերին իրենց նվիրումի, մարդկային վերաբերմունքի և անսահման համբերության համար 🤍
Սիրով շնորհավորում ենք «Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոնի բոլոր բուժքույրերին մասնագիտական տոնի առթիվ և մաղթում առողջություն, ուժ ու խաղաղ աշխատանքային օրեր 🌿
«Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոն
📍 Երևան, Մանանդյան 9
📍 Վանաձոր, Գ. Նժդեհ 2/42
☎️ 011 400 500
🌐 protonmc.am
📢 «Հարց բժշկին» շարքում այս անգամ պատասխանում ենք հաճախ տրվող հետևյալ հարցերին 👇
❓ ՄՌՏ-ն վտանգավո՞ր է առողջության համար։
- Ո՛չ, քանի որ ՄՌՏ հետազոտության ընթացքում չեն կիրառվում ռենտգենյան ճառագայթներ, և պատկերները ստացվում են մագնիսական դաշտի ազդեցության ներքո։
❓ Կարելի՞ է շարժվել ՄՌՏ հետազոտության ընթացքում ։ - Ո՛չ, հետազոտության ընթացքում անհրաժեշտ է հնարավորինս անշարժ մնալ, քանի որ շարժումները կարող են ազդել պատկերների որակի վրա։
Գրի՛ր քեզ հետաքրքրող հարցը մեկնաբանությունում, և մեր բժիշկները կպատասխանեն «Հարց բժշկին» շարքի հաջորդ տեսանյութերում 👇
«Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոն
📍 Երևան, Մանանդյան 9
📍 Վանաձոր, Գ. Նժդեհ 2/42
☎️ 011 400 500
🌐 protonmc.am
📢 «Հարց բժշկին» շարքի առաջին հարցը՝
Ինչպե՞ս պատրաստվել ՄՌՏ հետազոտությանը 🤔
Պատասխանը պարզ է՝ ամեն ինչ կախված է հետազոտության տեսակից։
Գլխուղեղի, ողնաշարի և հոդերի ՄՌՏ-ն սովորաբար չի պահանջում հատուկ նախապատրաստում։
Բայց եթե հետազոտությունը վերաբերում է որավայնին կամ փոքր կոնքին, անհրաժեշտ է մեկ օր առաջ հետևել սննդակարգին և կատարել որոշ նախապատրաստական քայլեր։
Գրի՛ր քեզ հետաքրքրող հարցը մեկնաբանությունում, և մեր բժիշկները կպատասխանեն «Հարց բժշկին» շարքի հաջորդ տեսանյութերում 👇 «Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոն
📍Երևան, Մանանդյան 9
📍 Վանաձոր, Գ. Նժդեհ 2/42
☎️ 011 400 500
🌐 protonmc.am
Պրոտոնում մեկնարկում է «Հարց բժշկին» նոր տեղեկատվական հոլովակների շարքը 🎥🩺
Մեր բժիշկ-ռադիոլոգները պատասխանում են ամենահաճախ տրվող հարցերին՝ պարզ և մատչելի ձևով։
Ունե՞ք հարց, որի պատասխանն ուզում եք լսել մասնագետից 👇🏻
Գրեք այն մեկնաբանություններում, և մենք կներառենք այն մեր հաջորդ հոլովակներում 💬
«Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոն
📍Երևան, Մանանդյան 9
📍 Վանաձոր, Գ. Նժդեհ 2/42
☎️ 011 400 500
🌐 protonmc.am
ՄՌՏ-օպերատորի մեկ օրը 🩺🎥
Պատասխանատվություն յուրաքանչյուր քայլում ✨
«Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոն
📍Երևան, Մանանդյան 9
📍 Վանաձոր, Գ. Նժդեհ 2/42
☎️ 011 400 500
🌐 protonmc.am
📢 Աշխատանքի հայտարարություն
«Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոնը ընդլայնում է իր թիմը 🤍
Մենք փնտրում ենք պատասխանատու թիմակից:Արաբկիրում բացվող նոր մասնաճյուղի համար անհրաժեշտ է` Մայրապետ:
✨ Կայուն աշխատանք
✨ Բարենպաստ միջավայր
✨ Մրցունակ աշխատավարձ
✨ Առողջապահական ապահովագրություն
Եթե ուզում ես լինել մեր թիմի մի մասը՝
📩 գրիր մեզ կամ զանգահարիր նշված հեռախոսահամարով 011400500:
Փորձառու բժիշկ-ռադիոլոգ Կալինա Կիրակոսյանի համար «Պրոտոնը» պարզապես աշխատանք չէ՝ սա այն վայրն է, որտեղ ամեն օր հնարավոր է մարդկանց իրական աջակցություն ցուցաբերել և արդարացնել նրանց վստահությունը։
📍Երևան, Մանանդյան 9
📍 Վանաձոր, Գ. Նժդեհ 2/42
☎️ 011 400 500
🌐 protonmc.am
Ժամանակակից և որակյալ ՄՌՏ հետազոտությունն այսուհետ հասանելի է նաև Լոռու մարզում` «Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում, որը տեղակայված է Վանաձոր բժշկական կենտրոնի առաջին հարկում։ 🏥✨
Գրանցումից հետո մեր անձնակազմը կուղեկցի Ձեզ հանդերձարան, որտեղ կտրամադրվի հատուկ հարմարավետ հանդերձանք՝ ապահովելով Ձեր լիարժեք պատրաստվածությունը հետազոտությանը։ 👨⚕️👩⚕️🧥
Կենտրոնում տեղադրված է գերժամանակակից 3 Տեսլա հզորությամբ ՄՌՏ սարք, որը հնարավորություն է տալիս ստանալ բարձր ճշգրտությամբ եռաչափ պատկերներ՝ ապահովելով առավել վստահելի ախտորոշում։ 🔬🧠📊
Բացի այդ, այստեղ Ձեզ սպասում է յուրահատուկ անակնկալ․ տարածաշրջանում առաջին և միակ Էմբիենթ համակարգը, որը թույլ է տալիս փոխել հետազոտության միջավայրը, ստեղծել հանգստացնող մթնոլորտ և հետազոտության ընթացքում դիտել Ձեր նախընտրած տեսահոլովակը կամ ֆիլմը՝ վերացնելով փակ տարածության հետ կապված տհաճ զգացողությունը: 🎬🌌😌
Հետազոտությունից հետո Ձեզ կուղեկցեն հանդիպումների սենյակ, որտեղ բժիշկ-ռադիոլոգը կներկայացնի իր նախնական կարծիքը։ 🗂️👨⚕️ Վերջնական եզրակացությունը տրամադրվում է հիմնականում 1–2 օրվա ընթացքում՝ ստացված հազարավոր բարձրորակ պատկերների մանրակրկիտ վերամշակումից և վերլուծությունից հետո
📍Երևան, Մանանդյան 9
📍 Վանաձոր, Գ. Նժդեհ 2/42
☎️ 011 400 500
🌐 protonmc.am
Ողնաշարի ՄՌՏ հետազոտությունը հնարավորություն է տալիս մանրակրկիտ ուսումնասիրել ձեր ողնաշարի կառուցվածքը, հայտնաբերել ցավերի, կամ շարժունակության հետ կապված խնդիրների հնարավոր պատճառները։
«Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոնի փորձառու բժիշկ-ռադիոլոգները նորագույն 3 Տեսլա հզորությամբ սարքի միջոցով կարողանում են մաննրակրկիտ ուսումնասիրել ողնաշարի բոլոր հատվածները՝ պարանոցային, կրծքային և գոտկասրբոսկրային։ Մեր նպատակն է հայտնաբերել դեգեներատիվ, բորբոքային, վնասվածքային և այլ բնույթի պաթոլոգիկ փոփոխություններ՝ շատ հաճախ ամենավաղ շրջանում:
Հետազոտության ընթացքում ձեր անվտանգությունն ու հարմարավետությունը մեր առաջնահերթությունն է։
Անհրաժեշտ է միայն անշարժ պառկել և վայելել Պրոտոնում տեղադրված Հայաստանում առաջին Էմբիենթ համակարգը, որը հնարավրություն կտա դիտել Ձեր նախընտրած տեսահոլովակը, հրաժեշտ տալով փակ տարածության տհաճ զգացողությանը:
Հետազոտությունից հետո մեր փորձառու բժիշկ-ռադիոլոգները վերլուծում են ստացված բարձրորակ հազարավոր պատկերները և տրամադրում ճշգրիտ ու վստահելի եզրակացություն։
👉 Ձեր ողնաշարի առողջությունը վստահեք «Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոնի մասնագետներին։
«Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոն
📍Երևան, Մանանդյան 9
📍 Վանաձոր, Գ. Նժդեհ 2/42
☎️ 011 400 500
🌐 protonmc.am
Հերթական մարզային այցի շրջանակում «Պրոտոն»-ի թիմը այցելեց Ալավերդու բժշկական կենտրոն՝ ներկայացնելու ժամանակակից ՄՌՏ հետազոտության հնարավորությունները և դրա կարևոր դերը ախտորոշման գործընթացում։
Մանրամասն ներկայացվեցին ՄՌՏ-ի առավելությունները՝ բարձր զգայունությունն ու ճշգրտությունը, որոնք հնարավորություն են տալիս հայտնաբերել նույնիսկ փոքր օջախներ, որոնք որոշ դեպքերում կարող են աննկատ մնալ։
Մասնավորապես խոսվեց 3 տեսլա հզորությամբ սարքավորումների մասին, որոնք թույլ են տալիս ստանալ բարձրորակ պատկերներ, ինչը նպաստում է վաղ հայտնաբերման և արդյունավետ բուժման գործընթացին։
Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան բարձրաձայնելու իրենց հարցերը և կիսվելու կլինիկական պրակտիկայում առկա մարտահրավերներով։
📍 Շնորհակալություն ենք հայտնում Ալավերդու բժշկական կենտրոնի բուժանձնակազմին՝ ի դեմս տնօրեն Լորա Սարգսյանի, ջերմ ընդունելության և արդյունավետ մասնագիտական քննարկումների համար։
«Պրոտոն Դիագնոստիքս»-ը շարունակելու է իր մարզային այցերը՝ նպաստելով որակյալ և բարձր ճշգրտության ախտորոշման հասանելիությանը Հայաստանի տարբեր համայնքներում։
📍Երևան, Մանանդյան 9
📍 Վանաձոր, Գ. Նժդեհ 2/42
☎️ 011 400 500
🌐 protonmc.am