2019 թվականին Գոշը կայացրեց իր կյանքի ամենահամարձակ որոշումներից մեկը՝ ընդմիշտ թողնել դերասանական ու երգչական խոստումնալից ուղին, որպեսզի ամբողջությամբ նվիրվի էլեկտրոնային երաժշտությանը և կինոյին։
Այժմ նա բեմում է՝ նոր ուժով և նոր շնչով։ Նրա նվագած հնչյունները հուզական են, էներգետիկ և խորապես կապող։ Յուրաքանչյուր սեթ նրա համար պարզապես երաժշտություն չէ, այլ պատմություն է՝ մի մարդու մասին, ով ընտրեց իր իրական սերը, ռիսկի դիմեց ու գնաց մինչև վերջ՝ առանց հետ նայելու։
Այսօր նրա հիմնադրած @pariemedia -ն առաջատարն է Հայաստանում ֆիլմարտադրության ոլորտում:
🗓️ Մայիսի 1
🕒 21:00
📍Հայֆիլմ կինոստուդիա
🎫 Տոմսերը հասանելի են Idram&IDBank հավելվածում, ինչպես նաև Tomsarkgh.am կայքում (հղումը կարող եք գտնել էջի բիոյում):
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. միջոցառումը նախատեսված է 18+ անձանց համար: Մուտքի մոտ լինելու է Face Control, որը չանցնելու դեպքում նախապես գնված տոմսի գումարը կվերադարձվի։
__________
In 2019, Gosh Acobs made a decisive shift - stepping away from a promising career in acting and singing to fully dedicate himself to electronic music and filmmaking.
Now returning to the stage, Gosh brings a renewed sound rooted in progressive house - driven, melodic and built for connection. His sets reflect a clear intention: to share the energy of someone who chose passion over comfort and committed fully to the path he believes in.
Today, Parie Media is the leading film production company in Armenia.
🗓️ May 1
🕒 21:00
📍Hayfilm Studio
🎫 Tickets are available on Idram&IDBank application and Tomsarkgh.am (Find the link in bio).
ATTENTION: The event is 18+. There will be FACE CONTROL on door, and if a person fails to pass it, the amount of the pre-purchased ticket will be refunded.
1977 թվականին, Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքում՝ Երևանում, տեղի ունեցավ ԽՍՀՄ պատմության ամենահամարձակ և աղմկահարույց բանկային կողոպուտը:
Երկու եղբայրներ՝ Նիկոլայ Կալաչյանն ու Ֆելիքս Կալաչյանը, երկար ժամանակ ուսումնասիրել էին Պետական բանկի (Գոսբանկ) կանխիկ գումարի տեղափոխման համակարգը։ Գողության գործիքն անսպասելի էր բոլորի համար. մանկական անձրևանոց:
Գողությունը կատարվեց արագ և հաշվարկված ձևով․ հափշտակվեց մոտ 1.5 միլիոն խորհրդային ռուբլի՝ այն ժամանակվա համար հսկայական գումար։ Այդ գումարը համարժեք էր մի ամբողջ գործարանի կամ թաղամասի արժեքի։
Սակայն Խորհրդային Միությունում նման հանցագործությունը չէր կարող անպատիժ մնալ։ Սկսվեց լայնածավալ հետաքննություն՝ ԿԳԲ-ի և միլիցիայի մասնակցությամբ։ Մի քանի ամիս անց եղբայրները ձերբակալվեցին։
Դատավարությունը փակ էր։ Նրանք դատապարտվեցին մահապատժի։
Այս դեպքը երկար տարիներ գաղտնի էր պահվում և հանրությանը հայտնի դարձավ միայն ԽՍՀՄ փլուզումից հետո։ Այն մինչ այսօր համարվում է մարդկության պատմության ամենաանսովոր և համարձակ քրեական պատմություններից մեկը...