Home apy_ngoPosts

Armenian Progressive Youth

@apy_ngo

150K+ empowered youth globally 🌍 | 700K+ volunteer hours 💪 | 4.5K+ volunteers 🤝 | 800+ youth-led initiatives 🚀 | 600+ projects ✨| 300+ partners 🌐
Followers
14.4k
Following
178
Account Insight
Score
36.05%
Index
Health Rate
%
Users Ratio
81:1
Weeks posts
🤝«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Յունիսեֆը և Վայքի ու Չարենցավանի համայնքապետարանները միավորում են ուժերը՝ հանուն երիտասարդների զարգացման և համայնքներում կայուն երիտասարդական միջավայրերի ձևավորման։💙 ✍️Այսօր կողմերը ստորագրեցին երկու քառակողմ փոխըմբռնման հուշագրեր՝ ուղղված Վայքի և Չարենցավանի «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնների երկարաժամկետ զարգացմանն ու շարունակական գործունեության ապահովմանը։
51 0
3 days ago
🗳️Երիտասարդները ընտրում են ընտրելը... 🎯ՀՀ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի 7 մարզերի 14 համայնքների 415 երիտասարդներ վերապատրաստվեցին առաջին անգամ ընտրողների համար նախատեսված դասընթացների շրջանակներում: Ընտրական գործընթացները, գիտակցված որոշում կայացնելու հմտությունները և երիտասարդների մասնակցության կարևորությունը ներկայացվեցին մասնակցային, ներգրավվող և սիմուլյացիոն 14 դասընթացների միջոցով: 🥳Շնորհակալություն բոլոր մասնակիցներին, դասընթացավարներին և կազմակերպչկան բոլոր թիմերին՝ կատարած աշխատանքի համար: Հունիսի 7-ին երիտասարդների ձայնը լսվելու է: --- 🤝Դասընթացներն իրականացվեցին «Խթանելով երիտասարդների ընտրական մասնակցությունը Հայաստանում» և «Երիտասարդները ընտրություններում․ ներգրավելով առաջին անգամ ընտրողներին Հայաստանի խորհրդարանական ընտրություններին» ծրագրերի շրջանակում։ Ծրագրերն իրականացվում են «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից՝ Դանիական երիտասարդական խորհրդի, Եվրոպական միության և Միացյալ Նահանգների Գերմանական Մարշալ հիմնադրամի «Տարածաշրջանային համագործակցության սևծովյան հիմնադրամ» ծրագրի համաֆինանսավորմամբ «ProElect` աջակցություն հաշվետվողականությանն ընտրական գործընթացներում Արևելյան գործընկերության երկրներում՝ քաղաքացիական դերակատարների մասնակցության և կարողությունների զարգացման միջոցով» նախագծի շրջանակներում։
30 0
5 days ago
🎉Վայոց ձորի Վայք համայնքում պաշտոնապես բացվեց «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի նոր «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնը։
37 1
6 days ago
✨ «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնը արդեն Վայք համայնքում է։ 🚀 Նոր միջավայր երիտասարդների զարգացման, նախաձեռնությունների և նոր հնարավորությունների համար։
62 0
7 days ago
✍️Եռակողմ համագործակցության հուշագիր՝ հանուն ՀՀ մարզերում համայնքային երիտասարդական աշխատանքի զարգացման և երիտասարդների համար ավելի լայն հնարավորությունների։ 🏘️Մայիսի 10-ին «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և «Ալտերա Լաբ» կրթական երիտասարդական ՀԿ-ի միջև կնքվեց համագործակցության հուշագիր՝ ուղղված Հայաստանի տարբեր համայնքներում գործող երիտասարդական կենտրոնների միջև համագործակցության ընդլայնմանը։ 🎯Հուշագրի շրջանակում կողմերը համատեղ աշխատելու են՝ ▪️ երիտասարդների քաղաքացիական ակտիվության և մասնակցության խթանման, ▪️ մեդիա գրագիտության և տեղեկատվական դիմակայունության զարգացման, ▪️ առաջին անգամ քվեարկող երիտասարդների գիտելիքների և կարողությունների զարգացման, ▪️ միջմարզային համագործակցության և փորձի փոխանակման ընդլայնման ուղղություններով։ 🤝Հուշագիրը միավորում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնները, «ԴՈՒԿՈ» երիտասարդական կենտրոնը և «Ալտերա Լաբ» երիտասարդական կենտրոնների ներուժը՝ խթանելով համատեղ ծրագրերի իրականացումը, երիտասարդական աշխատողների կարողությունների զարգացումն ու երիտասարդական կենտրոնների միջև կայուն համագործակցության ձևավորումը։ ✨Հուշագիրը կարևոր քայլ է ՀՀ Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում համայնքային երիտասարդական աշխատանքի զարգացման և երիտասարդների համար ավելի լայն հնարավորությունների ստեղծման ճանապարհին։
118 0
7 days ago
🇪🇺🕊️ May 9 is a reminder of both resistance and reconciliation. 🎖️ We honor the bravery of those who stood against fascism and helped end one of humanity’s darkest chapters. 🫱🏼‍🫲🏽 At the same time, we reflect on the enduring pursuit of peace, cooperation, and unity that followed—values also celebrated today as part of Europe Day. 🌍 As we move forward, let us draw strength from the past and work together to build a future defined by respect, solidarity, and justice for all.
34 1
8 days ago
🎉Վայոց ձորի Վայք համայնքում պաշտոնապես բացվեց «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի նոր «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնը։ 🎯Վայք համայնքի 16 բնակավայրերի դեռահասներն ու երիտասարդներն այսուհետ կկարողանան օգտվել իրենց համայնքում հասանելի երիտասարդական ծառայություններից, այդ թվում ստանալ հոգեսոցիալական աջակցություն։ 💡Կենտրոնը 13–35 տարեկան երիտասարդներին հնարավորություն է տալու զարգացնել իրենց կարողությունները, մասնակցել կրթական, համայնքային և զարգացման ծրագրերի, ինչպես նաև կյանքի կոչել սեփական նախաձեռնությունները։ 🌍Լինելով առաջինը Վայք համայնքում և եզակիներից մեկը Վայոց ձորի մարզում՝ այս կենտրոնը լրացնում է տարիքին համապատասխան, ապահով և աջակցող համայնքային վայրերի հասանելիության կարևոր բացը։ 🚀Կենտրոնը նաև կտրամադրի կարողությունների զարգացման ծրագրեր, առաջնորդության և ձեռնարկատիրական կրթություն, ինչպես նաև կկազմակերպի ինտելեկտուալ և ժամանցային միջոցառումներ՝ հնարավորություն տալով դեռահասներին և երիտասարդներին ակտիվորեն ներգրավվել համայնքի զարգացման գործընթացներում և իրենց ապագան կերտել հենց իրենց համայնքում։ __ Կենտրոնը հիմնադրվել է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ գործընկերությամբ և Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ։
77 0
11 days ago
Անվերջանալի հույզեր, խորը ապրումներ, միասնության և խաղաղության զգացում․ հենց այս մթնոլորտում անցավ «Խաղաղության արվեստը» ճամբարը՝ համախմբելով արվեստասեր երիտասարդների Հայաստանի տարբեր մարզերից ✨ Ճամբարի ընթացքում մասնակիցները ստեղծագործական աշխատարանների և արվեստի տարբեր դրսևորումների միջոցով ուսումնասիրեցին՝ 🔹 բռնության և խաղաղության ընկալումները 🔹 հակամարտությունների կառավարման և փոխակերպման մեխանիզմները 🔹 անձի և ինքնության դրսևորումները 🔹 նախապաշարմունքների, կարծրատիպերի և պատմույթների հիմքերը 🔹երկխոսության և հաշտեցման հեռանկարները Շնորհակալություն բոլոր դասընթացավարներին, երիտասարդական աշխատողներին և մասնակիցներին՝ այս փորձառությունը միասին կիսելու և այն իսկապես անմոռանալի դարձնելու համար 💚 -———— Երիտասարդական ճամբարն իրականացվում է «Երիտասարդ առաջնորդները հանուն երկխոսության և վստահության ստեղծման» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացնում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն՝ «Նոր ժողովրդավարություն հիմնադրամի» ֆինանսավորմամբ։✨✨✨
167 7
13 days ago
⏰ Շտապի՛ր — այսօր դիմելու ՎԵՐՋԻՆ օրն է։ 📢 Հետաքրքրվա՞ծ ես մարդու իրավունքների պաշտպանությամբ, նկատե՞լ ես խնդիրներ քո համայնքում և ուզում ես դրանց լուծում տալ։ 🏕️ Եթե 18-ից 35 տարեկան ակտիվ երիտասարդ ես, ապա շտապի՛ր դիմել և մասնակցել մայիսի 10-ից 14-ը Աղվերանում կայանալիք մարդու իրավունքների երիտասարդական ճամբարին։ Սա հիանալի հնարավորություն է նաև ստանալու մինչև 4000 եվրո ֆինանսավորում՝ քո սեփական նախաձեռնությունն իրականացնելու համար։ 💡 Ճամբարին մասնակցելով կարող ես՝ 🔹 Խորացնել գիտելիքներդ մարդու իրավունքների ոլորտում 🔹 Ուժեղացնել առաջնորդության և հաղորդակցության հմտություններդ 🔹 Հանդիպել համախոհ երիտասարդների և ձևավորել թիմային նախաձեռնություններ 🔹 Ստանալ մինչև 4000 եվրոյի չափով աջակցություն՝ քո գաղափարն իրականություն դարձնելու համար 💰 🔗 Մասնակցության մանրամասներին ծանոթանալու և դիմում ուղարկելու համար անցի՛ր bio-ում նշված հղումով: _____ 🤝Երիտասարդական ճամբարն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ կողմից «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմա
76 7
13 days ago
📢Հետաքրքրվա՞ծ ես մարդու իրավունքների պաշտպանությամբ, նկատե՞լ ես խնդիրներ քո համայնքում և ուզում ես դրանց լուծում տալ։ 🏕️Եթե 18-ից 35 տարեկան ակտիվ երիտասարդ ես, ապա դիմի՛ր և մասնակցի՛ր մայիսի 10-ից 14-ը Աղվերանում կայանալիք մարդու իրավունքների երիտասարդական ճամբարին և հնարավորություն կունենաս ստանալու մինչև 4000 եվրո ֆինանսավորում՝ քո սեփական նախաձեռնությունն իրականացնելու համար։ 💡Ճամբարին մասնակցելով կարող ես՝ 🔹Խորացնել գիտելիքներդ մարդու իրավունքների ոլորտում 🔹Ուժեղացնել առաջնորդության և հաղորդակցության հմտություններդ 🔹Հանդիպել համախոհ երիտասարդների և ձևավորել թիմային նախաձեռնություններ 🔹Ստանալ մինչև 4000 եվրոյի չափով աջակցություն՝ քո գաղափարն իրականություն դարձնելու համար 💰 ⏰Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել սույն հայտադիմումը՝ մինչև ս․թ․ մայիսի 4 -ը։ 🔗 Մասնակցության մանրամասներին ծանոթանալու և մասնակցության դիմում–հայտն ուղարկելու համար անցի՛ր bio-ում նշված հղումով ։ _____ 🤝Երիտասարդական ճամբարն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ կողմից «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականն�
84 7
14 days ago
🧑‍💻 Երիտասարդներն «անփորձ» չեն․ պարզապես նրանց ներուժը հաճախ բավարար չափով չի օգտագործվում գործատուների կողմից։ Երիտասարդները չպետք է թերագնահատվեն կամ խտրականության ենթարկվեն աշխատաշուկայում՝ միայն իրենց տարիքի կամ փորձի պակասի պատճառով։ ✊ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առիթով մենք ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ՝ 🚫 տարիքը սահմանափակում չէ, 🚫 երիտասարդ լինել չի նշանակում «ոչ կոմպետենտ» լինել։ ✅ Երիտասարդներն իրենց հետ աշխատավայր են բերում էներգիա, նորարարություն, արագ հարմարվելու ունակություն և թարմ մտածողություն՝ հենց այն արժեքները, որոնք զարգացնում են մեր երկրի տնտեսությունը։
39 1
17 days ago
❓ Ի՞նչ իրավունքով եք երիտասարդներից պահանջում աշխատանքային փորձ՝ առանց նրանց այդ փորձը ձեռք բերելու հնարավորություն տալու։🔁 Սա փակ շրջան է, որը պետք է կոտրել։ ✊ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ հիշեցնում ենք, որ Հայաստանում ամենից հաճախ խախտվում են հենց երիտասարդների աշխատանքային իրավունքները։ ⚠️ Առանց պայմանագրի «աշխատանք», վտանգավոր աշխատանքային պայմաններ 🏗️, չվճարվող արտաժամյա աշխատանք ⏱️, հանգստի իրավունքի սահմանափակում 💤, տարիքով պայմանավորված խտրականություն 🚫 – սրանք երիտասարդների աշխատանքային իրավունքների ամենատարածված խախտումներից են։ 🎬 Դիտե՛ք մեր պատրաստած կարճ սոցիալական հոլովակը, որտեղ բարձրաձայնում ենք այս կարևոր խնդրի մասին։
81 0
17 days ago